Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր – ՀՀ և ՕՊԵԿ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «ՕՊԵԿ հիմնադրամի զարգացման ֆորում 2026» խորագրով միջոցառմանը, որի հիմնական նպատակն է սահմանել կայուն զարգացման և նորարարական ֆինանսավորման ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև քննարկել արդի գլոբալ մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից: Ֆորումի շրջանակներում նախարար Հովհաննիսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ … Read more

Իսրայելն ու Լիբանանը քննարկում են երկրի հարավի մի հատվածը լիբանանյան բանակի վերահսկողությանը հանձնելու հարցը

Իսրայելն ու Լիբանանը բանակցություններ են վարում Լիբանանի հարավից իսրայելական զորքերի փուլային դուրսբերման շուրջ՝ ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող «փորձնական» ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է իսրայելական Kan հեռուստաալիքը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել հատուկ անվտանգության գոտիներ, որոնք զերծ կլինեն «Հեզբոլլահի» ներկայությունից և կգտնվեն ամերիկա-իսրայելական խիստ վերահսկողության ներքո։ Ծրագրում ներգրավված լիբանանցի զինծառայողները կանցնեն … Read more

«Հրապարակ»․ Ընդդիմությունը կվերցնի՞ օրենքով հասանելիք պաշտոնները

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանդատները վերց­նել-չվերցնելու օրակարգային հարցին չի զիջում նաեւ մեկ այլ հարց՝ ընդդիմությունն արդյոք համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոն

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։ Հեղինակավոր Forbes պարբերականն իր ծավալուն հոդվածում անդրադարձել է Գագարինում հունիսի սկզբին բացված նոր ԱԲ տվյալային կենտրոնին, որը հագեցած է NVIDIA Blackwell առաջատար գրաֆիկական պրոցեսորներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:   … Read more

Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին

Օմանի սուլթանությունը համագործակցում է Միջազգային ծովային կազմակերպության հետ՝ Հորմուզի նեղուցով ժամանակավոր տարանցիկ միջանցք ստեղծելու համար։ Օմանի ծովային անվտանգության կենտրոնը հայտարարել է, որ այս միջանցքն օգտագործող նավերը պարտավոր կլինեն համակարգել իրենց գործողությունները IMO-ի հետ։ Ըստ կառույցի՝ միջանցքի ստեղծումը համապատասխանում է սուլթանության միջազգային իրավունքի և նեղուցում ազատ նավարկություն ապահովելու պարտավորությանը։

Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում

Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում՝ Ռուսաստանի հրապարակում: Հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի արձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի զարմուհին՝ Ռուզաննա Ադամյանը, պաշտոնատար այլ անձինք: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: … Read more

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ «Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով, մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է»: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Առաջիկա օրերին, այսօրվանից սկսած մինչև հունիսի 27-ը ներառյալ, Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես շատ ակտիվ կլինի հունիսի 24-ին … Read more

Երեխաները գնում էին հաց ուտելու… դրանից է վրաս ահավոր ազդում. ջրասուզակ Վահե Մելքոնյանն արտասվելով պատմում է՝ ինչպես է գտել ջրահեղձ քույրերին

Երեխաները գնում էին հաց ուտելու… դրանից է վրաս ահավոր ազդում. ջրասուզակ Վահե Մելքոնյանն արտասվելով պատմում է՝ ինչպես է գտել ջրահեղձ քույրերին