Որոշում կա, հիմնավորում` ոչ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը` ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցի մասին

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի` վարչական դատարան ներկայացված հայցի առանցքային խնդիրը ոչ թե քրեական գործի բովանդակությունն է, այլ այն, որ ԿԸՀ-ն իր որոշման մեջ չի ներկայացրել բավարար հիմնավորումներ, թե ինչու է համաձայնություն տվել դատախազության միջնորդությանը։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։ Նշենք, որ ՀՀ երկրորդ … Read more

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կհասկանա ԵԱՏՄ-ին անդամակցության օգուտները. Պեսկով

Ռուսաստանը հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության, քանի որ այս ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն ավելի ձեռնտու է, քան Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։   «Մենք համոզված ենք, որ այս ինտեգրացիոն գործընթացը, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ն, ամեն տարի Հայաստանում ՀՆԱ-ի … Read more

Ագրարային ծայրամա՞ս, թե՞ տեխնոլոգիական պետություն. ի՞նչ է հուշում լուսանկարը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «Եվրահանձնակատար Մարթա Կոսը հանդիսավոր հայտնում է, որ հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է ԵՄ։ Նաև լուսանկար հրապարակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ` ծիրանը ձեռքին։ Սա՞ է այն Հայաստանը, որը ցանկանում ենք ներկայացնել աշխարհին։ Երբ ենթակառուցվածքների, արդյունաբերության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտային միջանցքների … Read more

Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին՝ խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը, Հայաստանում տեղի ունեցած միջազգային միջոցառումները, խորհրդարանական ընտրությունները, տարածաշրջանային խաղաղության օրակարգը, ինչպես նաև հայկական ծագում ունեցող ապրանքների նկատմամբ տնտեսական սահմանափակումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ «Հունիսի 23-ին դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատում … Read more

Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News Թուրքիայի Իզմիր նահանգի Բորնովա շրջանի Յունուս Էմրե թաղամասում նշանադրության ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել։ Արարողության ժամանակ հրավառություն է եղել ու հրավառություններից մեկը, օդ բարձրանալու փոխարեն, փոխել է ուղղությունը և թեքվել հյուրերի ուղղությամբ։ Ներկաները խուճապի են մատնվել ու վազել տարբեր կողմեր։ Պայթունի պահը ֆիքսվել է ներկաներից մեկի տեսախցիկը, որտեղ երևում է, … Read more