Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Վահրամ Փափազյան փողոցում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։ Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վահրամ Փափազյան փողոցում։ Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես Կոմիտասի պողոտա- Վ.Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան-Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկ բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը: