«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հավատո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի առաջարկներին։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում Փաշինյանի հռետորաբանությանը ընդդիմության հասցեին, Կարապետյանն արձագանքեց. «Բուժման կարիք ունի»։
Հարցին, թե հավատո՞ւմ է Սահմանադրության հարցով Փաշինյանի՝ հեռանալու մասին առաջարկներին, Կարապետյանը պատասխանեց. «Համենայն դեպս, կարիք չունենք»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)