Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է

Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացման և մինչ այս փուլն անհրաժեշտ այլ աշխատանքները կատարվել են։ Ինչպես հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը, հեծանները պատվիրված են, անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի բետոնե կոնստրուկցիաները ձևավորվեն և համապատասխանեն շինարարական նորմերին։ … Read more

Գազանջատումներ՝ Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում

Հասարակություն 29.06.2026 | 19:38 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Սպիտակ քաղաքի Խնկոյան և Շահումյան փողոցների, ինչպես նաև Լոռի Բերդ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները

Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության պաշտոնական նոր կայքն արդեն գործարկվել է: Այն լիովին համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին և չափանիշներին։ Կայքի հաջող գործարկումը հնարավոր է դարձել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ սերտ և արդյունավետ համագործակցության շնորհիվ։—00—ԼԱ

Քննարկվել են Երևանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները քաղաքաշինության, ենթակառուցվածքների, ճարտարապետության, քաղաքային նախագծման ոլորտներում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլի առաջին պաշտոնական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները քաղաքաշինության, ենթակառուցվածքների, ճարտարապետության, քաղաքային նախագծման, ինչպես նաև կանաչ և կայուն քաղաքային լուծումների ոլորտներում։ Միացյալ Թագավորությունն ունի քաղաքաշինության, որակյալ ենթակառուցվածքների, քաղաքային նախագծման և հանրային տարածքների բարելավման երկարամյա փորձ։ Դեսպան Քոուլը … Read more