Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլի առաջին պաշտոնական հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները քաղաքաշինության, ենթակառուցվածքների, ճարտարապետության, քաղաքային նախագծման, ինչպես նաև կանաչ և կայուն քաղաքային լուծումների ոլորտներում։
Միացյալ Թագավորությունն ունի քաղաքաշինության, որակյալ ենթակառուցվածքների, քաղաքային նախագծման և հանրային տարածքների բարելավման երկարամյա փորձ։ Դեսպան Քոուլը և քաղաքապետ Ավինյանը քննարկել են, թե ինչպես կարող է Միացյալ Թագավորության փորձը նպաստել Երևանում ընթացիկ և ապագա ծրագրերի իրականացմանը։
Քննարկվել են նաև տնտեսական համագործակցության հնարավորությունները և Երևանի արդիականացմանն աջակցելու ուղիները՝ միաժամանակ պահպանելով քաղաքի յուրահատուկ բնույթն ու պատմական միջավայրը։
Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ քաղաքաշինության, փորձի փոխանակման և գործնական նախաձեռնությունների ուղղությամբ։
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: