ԱԳ փոխնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը TRIPP նախագծին

/․ ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը մեկնաբանել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այն հայտարարությունը, որ TRIPP նախագիծը միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից

Տաթևիկ Սողոյան․ Շքերթի համար հատկացված 1 մլն դոլարը փաստացի դարձել է «ՔՊ»-ի նախընտրական քարոզարշավի դրոնների շոուի վճարը

Ընտրողը զոմբի չէ, նա զգացմունքներ ունի։ Այս մասին քաղաքական ուժերի հայցով Սահմանադրական դատարանի նիստում իր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանը։ Դաշինքի անունից միաժամանակ հանդես են եկել իրավաբաններ Հովհաննես Խուդոյանն ու Տաթևիկ Սողոյանը։ Նրանք իրենց ելույթը նվիրել են ՍԴ նախորդ նիստերից մեկում դատավոր Վաղարշյանի հնչեցրած այն հարցին, թե ո՞վ է հայ … Read more

Չարենցավանում իրականացվող ծրագրերը նոր թափ են հաղորդում համայնքի զարգացմանը

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են ճանապարհների հիմնանորոգում, մանկապարտեզների արդիականացում և գազաֆիկացման նոր նախաձեռնություններ, որոնք աստիճանաբար փոխում են համայնքի դիմագիծն ու բարելավում բնակիչների առօրյան։

Բնական գազի սակագները կփոխվե՞ն․ ՀԾԿՀ նիստ է տեղի ունեցել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավությամբ տեղի ունեցած նիստում համապատասխան որոշում է կայացվել, որի արդյունքում Հայաստանում բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները չեն փոխվի։ Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից ելնելով՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված սակագների վերանայման գործընթացի շրջանակում սակագների վրա ազդող դրական և բացասական բոլոր գործոնների արդյունքում վերանայվել է բնական գազի փոխադրման, … Read more

Փաշինյանն ասում էր՝ ՔՊ-ն եթե իշխանություն չլինի, պատերազմ կլինի, սա սպառնալիք էր՝ ուղղված ընտրողին․ Դրմեյանը՝ ՍԴ դատավորներին

Վեցերորդ օրն է, ինչ ՍԴ-ն քննում է յոթ քաղաքական ուժերի դիմումները, որոնցով պահանջվում է անվավեր ճանաչել հունիսի 7-ի քվեարկության արդյունքները։ Այսօր կողմերը հանդես են գալիս  եզրափակիչ ելույթներով։ 

«Խնդրում ենք ընդունել Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան որոշում». կոչ՝ ՍԴ անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանադրական դատարանում շարունակվում են 2026 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ լսումները։ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ի ներկայացուցիչ Վահագն Մարտիրոսյանը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ շեշտադրելով ոչ թե առանձին խախտումները, այլ ընտրությունների ընդհանուր սահմանադրական լեգիտիմության խնդիրը․ «Առանձնահատուկ նշանակություն ունեն ՀՀ գլխավոր դատախազության կողմից դատարանին ներկայացված պաշտոնական տվյալները։ Ըստ դրանց՝ 2021թ. հունիսի 24-ի դրությամբ, ընտրական գործընթացին…

Քննչական մարմինը պահանջում է ևս երկու ամսով երկարացնել Արմեն Աշոտյանի կալանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News Քննչական մարմինը ներկայացրել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն։ Միջնորդությունը քննության է առնվելու Հակակոռուպցիոն դատարանում վաղը՝ հուլիսի 2-ին, ժամը 18:30-ին։ Հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․ «Հիշեցնեմ, որ Աշոտյանն արգելանքի է վերցվել հունիսի 5-ին, իսկ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել բանտային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով։ … Read more

Փաստաբանի մեքենայի մեջ թմրանյութ «գցելու» հարցում այնքան «պրոֆեսիոնալ» եք, որ այդ նույն պրոֆեսիոնալիզմը գոնե մեկ անգամ ցույց տվեք նաև դատարանում․ Աննա Ծառուկյան

Փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հրաշքներ հրաշքներ…. Վահագն Աբգարյանի գործով ռեպրեսիվ վարույթով ձեռք բերված, այսպես կոչված, «ՕՀՄ ապացույցում» ԱԱԾ-ի գերպրոֆեսիոնալ սուբյեկտը միայն ականջով «տեսել» է, թե ինչ է կատարվում։ Լսելով նկարագրել է գործողություններ, որոնք հնարավոր է արձանագրել միայն տեսնելով։ Գոնե մեկ անգամ բացատրեք՝ սա ո՞ր գիտությանն է համապատասխանում, ո՞ր մեթոդաբանությամբ է մարդը … Read more