Կառավարությանը լիազորություն կտրվի արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Գործադիրն առաջարկում է լրացնել «Բուսասանիտարիայի մասին» օրենքում առկա իրավական բացը՝ ամրագրելով Կառավարության լիազորությունը՝ արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունը և կիրառումը Հայաստանի Հանրապետությունում: Հեղինակի՝ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանի խոսքով գործող իրավակարգավորումները չեն նախատեսում նման լիազորություն, ինչի արդյունքում պետությունը զրկված է օպերատիվ արձագանքման հնարավորությունից այն դեպքերում, երբ առկա են գիտականորեն հիմնավորված տվյալներ պեստիցիդների վտանգավորության վերաբերյալ: … Read more

IMEI համարների գրանցման համակարգը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ․ կառավարության մեկնաբանությունը

նորություններ » Տելեկոմ » IMEI համարների գրանցման համակարգը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ․ կառավարության մեկնաբանությունը Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է, նշում են կառավարությունից ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ IMEI համարների գրանցման համակարգը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ, … Read more

Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու

Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: «Հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունը ուժի մեջ է մտնում, երկու իրավիճակ կարող ենք ունենալ, առաջինը, եթե հուլիսի 6-ի դրությամբ արդեն զրկման ժամկետը ավարտված լինի, հուլիսի 6-ից մինչև 1 տարվա ընթացքում անձինք կարող … Read more

Վայելենք Մխիթարյանի հմտությունները. «Ինտեր»-ի հերթական հրապարակումը

Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում շարունակում է ակտիվորեն լուսաբանել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ելույթները։ Այս անգամ իտալական գրանդի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ընդգծվում են հայ ֆուտբոլիստի տեխնիկական փայլուն գործողություններն ու ֆուտբոլային բարձր ինտելեկտը խաղադաշտում։ «Եկե՛ք վայելենք Մխիթարյանի հմտություններից մի քանիսը»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը՝ գրառումն ուղեկցելով Հայաստանի եռագույնով և ակումբի ավանդական … Read more

Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը չի կարծում, թե խմբակցության ղեկավարի թեկնածու չընտրված Արթուր Հովհաննիսյանը ներղացել է թիմից։ Factor TV-ի հարցին, թե ինչու Հովհաննիսյանը նիստի կեսից հեռացավ, Խաչատրյանը պատասխանեց։ «Նիստի ժամանակ մենք էլ ենք հաճախ դուրս գալիս, ներս մտնում։ Հավանաբար, պարոն Հովհաննիսյանը ինչ-որ մի գործ է ունեցել, դուրս է եկել։ Բացառում եմ, որ ինչ-որ … Read more