Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում. Փաշինյան

Փաշինյանը անդրադարձել է քննարկումներին, թե Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվելու պաշտոնում ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է քննարկումներին, թե Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվելու պաշտոնում: «Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում», – ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ: Վարչապետը պատասխանել է նաև … Read more

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Մալթայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մալթան ներկայացնող «Մարսաշլոկի» նկատմամբ (տեսանյութ)։ Մեկական գոլի հեղինակ դարձան գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը և ռուս պաշտպան Միխայել Կովալենկոն։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին «Փյունիկի» խաղադաշտում։ «Մարսաշլոկի» արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբը որակավորման երկրորդ փուլում ուժերը … Read more

Բելառուսն ու Ռուսաստանը ՄԱԿ-ում ներկայացրել են մարդու իրավունքների խախտումների մասին համատեղ զեկույց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել «Մարդու իրավունքների համընդհանրությունն ու անբաժանելիությունը բոլորի համար» խորագրով հատուկ միջոցառում, որը կազմակերպել են Բելառուսի և Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունները՝ քննարկելու մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ համատեղ բելառուսա-ռուսական զեկույցը։ Այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Զեկույցը մեծ հետաքրքրություն է առաջացրել մարդու իրավունքների հարցերով մասնագիտացած ժնևյան հարթակում։ … Read more

«Արեգնազ Մանուկյանի կալանավորման որոշումը հերթական անհամաչափ և դատապարտելի քայլն է». «Ուժեղ Հայաստանի» կին անդամները դատապատում են

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է. «Արեգնազ Մանուկյանի կալանավորման որոշումը հերթական անհամաչափ և դատապարտելի քայլն է, քաղաքական դրդապատճառներով հերթական հետապնդումը։ Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ»։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանն էլ գրում է. «Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` … Read more