Այն ժամանա՞կ էլ ոմանք կարող էին կարծել՝ «բարձրակարգ» տղաները բանակում չեն ծառայում. Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․ «Եթե նկատել եք, գրառումներիս կից՝ սովորաբար (գիտակցված համառությամբ), գրեթե միշտ, տեղադրում եմ նաև իմ անձնական լուսանկարներից… Իսկ գիտե՞ք ինչու… Որովհետև սովորություն չունեմ որևէ մեկին անդուր թվացող, կամ, պարզապես, որևէ մեկի քիմքին անհարիր սեփական դեմքս թաքցնել այն համոզմունքից, որն արժանի է իմ լուսանկարին… Փորձեք, եթե ոչ պարբերաբար, ապա, … Read more

Չկա որևէ ռազմական նպատակ, որը կարդարացնի հասարակության nչնչացումը. Գուտերեշը՝ Թրամփի հայտարարությունների մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Թրամփի սպառնալիքներով՝ ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը։ «Չկա որևէ ռազմական նպատակ, որը կարդարացնի հասարակության ոչնչացումը կամ քաղաքացիական բնակչությանը միտումնավոր տառապանքներ պատճառելը»,-նշել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք հետ չի բերվի: Այս հայտարարությունից հետո Թեհրանի բնակիչները … Read more

Իրանը կպատասխանի ԱՄՆ-ին՝ հարվածելով Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող թիրախներին

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով իրազեկված ռազմական աղբյուրին, հայտնում է, որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել պատասխան հարվածների թիրախների ցանկը, եթե Դոնալդ Թրամփը կատարի իր սպառնալիքը և հարվածներ հասցնի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ամերիկյան նախագահի «խելահեղ քայլի» դեպքում հարվածների տակ կարող են հայտնվել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի առանցքային նավթային օբյեկտները։ «Մենք մի քանի «հաճելի անակնկալներ» ենք … Read more

Իտալիան իր օդային տարածքը չի տրամադրել ամերիկյան զենք տեղափոխող ինքնաթիռների համար

Իտալիան հերքել է տեղեկությունները, որ ամերիկյան զենք տեղափոխող ինքնաթիռները թռել են իր օդային տարածքով։ «Իտալիան մերժել է իր օդային տարածքով թռիչքներ կատարելու ամերիկյան խնդրանքները, քանի որ ինքնաթիռները զենք էին տեղափոխում՝ Մերձավոր Արևելքում գործողություններին օգտագործելու համար»,-հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում Հորմուզի նեղուցի վերաբացման բանաձևը չի ընդունվել՝ Չինաստանի և ՌԴ-ի վետոյի պատճառով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել ընդունել Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ բանաձև՝ Չինաստանի և Ռուսաստանի վետոյի պատճառով: Հորմուզի նեղուցը փակվել է տարածաշրջանում ռազմական գործողությունների սկսվելուց հետո, և բաց է միայն Իրանին ոչ թշնամի երկրների համար։ Մինչև տարածաշրջանում ռազմական գործողությունների սկսվելը, Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհի նավթի և նավթամթերքի 15-20 տոկոսը և հեղուկ բնական գազի ավելի քան … Read more

Դադարե´ք իրար դեմ հանել մեր հայրենակիցներին, պառակտել հանրությանը. նման հրահանգն ապօրինի է. Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերազանցելով իր լիազորությունները՝ անցել է սպառնալիքների և շանտաժի լեզվի։ Վերջինս հրահանգ է իջեցրել ավտոբուսների վարորդներին, որպեսզի ստիպեն տրանսպորտի ուղեվարձը չվճարող քաղաքացիներին կատարել վճարում, այլապես՝ կզրկվեն արտաժամվա վճարումից։ Ավինյանն իր այս որոշումը «հիմնավորել է» այն հանգամանքով, որ իրենք … Read more

Փեզեշքիանը պատրաստ է իր կյանքը զոհաբերել հանուն Իրանի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ միլիոնավոր այլ իրանցիների հետ պատրաստ է կյանքը զոհաբերել հանուն երկրի: «Ավելի քան 14 միլիոն հպարտ իրանցիներ գրանցվել են հանուն Իրանի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերելու համար։ Ես ևս հավատարիմ եմ եղել, կամ և կմնամ հավատարիմ Իրանի համար կյանքս զոհաբերելու գաղափարին», – գրել է նա X սոցցանցում։

Ստեփանակերտում ոչնչացվել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը

Այսօր մենք խորը մտահոգությամբ արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարածքում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը հանդիսացող Թատերական Աղբյուրը։ Այս մասին ահազանգում է «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում մոնումենտալ արվեստի գործերի համակարգված ոչնչացումը դարձել է համատարած՝ հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նման … Read more

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը կբերվի Մխչյան՝ հավատացյալների օրհնության համար

Ապրիլի 11-ին՝ շաբաթ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սբ. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը։ Այս նվիրական օրը նաև Մասյացոտնի թեմի Մխչյան գյուղի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման տարեդարձն է, որի առիթով կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ։ Սկիզբը ժամը 10։00։ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը՝ հավատացյալների … Read more

Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորակն ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով։ «Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս: Հոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց։ Եկեղեցիներում, հավարտ Սուրբ Պատարագի, աղոթական մաղթանք է … Read more