Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում ապրիլի 5-ին և 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 7-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում ապրիլի 5-ի, 6-ի և 7-ի ցերեկը, 8-10-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 6-ի և 7-ի գիշերը սպասվում է … Read more

Գողություն՝ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից․ վնաuը կազմում է մոտ 6 մլն դրամ

Մարտի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Ձորափի փողոց 19/4 հասցեում գտնվող «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողացել են տեխնիկական սպասարկման սարքավորումներ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում Երևանի բնակիչ 45-ամյա Վաչագան Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հունվարի կեսերից մինչև մարտի 7-ը, … Read more

Ճապոնական երկու նավ անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից ի վեր առաջին անգամ ճապոնական երկու նավեր անվտանգ կերպով անցել են Հորմուզի նեղուցով։ Այս մասին հաղորդում է Ճապոնական պետական ​​Կենտրոնական հեռարձակողը՝ NHK-ն։ Պանամայի և Հնդկաստանի դրոշներով նավերը հեղուկացված բնական գազ են տեղափոխել ճապոնական Mitsui O.S.K. Lines ընկերությունից։ Մինչ այժմ ճապոնացի պաշտոնյաները հայտնել էին, որ Ճապոնիայի հետ կապված 45 նավ … Read more

Փաշինյանը շատ լավ գիտի՝ այդ քարտեզը հենց ինքը դրել է «կասկածի տակ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Շատերն են արձանագրել, որ պետությունների ղեկավարները իրենց հագուստին կարող են փակցնել պետության դրոշը, կամ զինանշան, բայց ոչ քարտեզ, ոչ պետության տարածքային ուրվագիծ: Ինչու՞: Դա շատ պարզ բան է: Որովհետեւ քարտեզը չի ասում ոչինչ: Օրինակ, մարդիկ ճանաչում են ԱՄՆ, երբ տեսնում ենք այդ երկրի դրոշը, բայց ճանաչելիության տեսանկյունից շատերին կարոող … Read more

Սերբիայի գազային ենթակառուցվածքների վրա նախապատրաստվող հшրձակում է կանխվել. Վուչիչ

Սերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայի գազային ենթակառուցվածքների վրա նախապատրաստվող հարձակումը խափանվել է։ «Մեր ստորաբաժանումները հայտնաբերել են պայթուցիկ նյութը և այն ակտիվացնելու համար անհրաժեշտ սարքավորումները։ Սա կարևոր է երկրի և տարածաշրջանի էներգամատակարարման համար», – նշել է Սերբիայի նախագահը։

Զորի Բալայանի անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ. Ռոբերտ Քոչարյան

«Խորը վշտով տեղեկացա անվանի գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանի մահվան մասին»,-գրել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Նրա անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ։ Նա Արցախյան շարժման առաջամարտիկներից ու գաղափարախոսներից էր, և դա արտացոլված է նաև իր թողած հարուստ գրական ժառանգության մեջ։ Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ … Read more

ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետը Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա։ «Ռուսաստանը ներկայումս օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, ուստի նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե այն միանա ԵՄ-ին։ Սա կարող է շատ կոպիտ հնչել, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում ապրող մարդիկ հասկանան, որ եթե դա տեղի ունենա, … Read more

ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են. Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։  «Մենք ասում ենք, որ որոշակի պահի, այդ երկու համակարգերը անհամատեղելի կլինեն։ Դրանք տարբեր գործող համակարգեր են։ Եվ որոշակի պահի դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել», – «Վեստի» լրատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինին ասել է Պեսկովն՝ ընդգծելով. «Եվրասիական տնտեսական … Read more

Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում Երևանի հետ քննարկել առաջիկա ընտրությունները. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։ «Մենք կարծում ենք, որ իրավունք ունենք փորձել պարզաբանել սա մեր գործընկերների հետ և իսկապես քննարկել նրանց ծրագրերը»,- «Վեստի»-ի լրագրողի հետ զրուցում ասել է Պեսկովը՝ նշելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը խորը պատմական արմատներ ունեն, այդ իսկ պատճառով Երևանի քաղաքական կողմնորոշումը հետաքրքրում է Մոսկվային։ Ռուսաստանի … Read more

Արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց տակավին մտահոգությունները չեն լքում մեր սրտերը. Ամենայն հայոց կաթողիկոս

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն պատգամ է հղել Քրիստոսի Սուրբ Հարության տոնին. «Նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության։ Արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց տակավին մտահոգությունները չեն լքում մեր սրտերը։ Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով։ … Read more