ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել ընդունել Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ բանաձև՝ Չինաստանի և Ռուսաստանի վետոյի պատճառով:
Հորմուզի նեղուցը փակվել է տարածաշրջանում ռազմական գործողությունների սկսվելուց հետո, և բաց է միայն Իրանին ոչ թշնամի երկրների համար։
Մինչև տարածաշրջանում ռազմական գործողությունների սկսվելը, Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհի նավթի և նավթամթերքի 15-20 տոկոսը և հեղուկ բնական գազի ավելի քան 30 տոկոսը: