Վենսը, Ուիթքոֆը և Քուշները կարող են մասնակցել Իրանի հետ բանակցություններին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի շուրջ բանակցություններին, որոնց, հավանաբար, կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրների: Հաղորդվում է, որ բանակցությունների անցկացման համար կարող է փոխվել փոխնախագահ Վենսի գրաֆիկը. այժմ նա երկօրյա այցով Հունգարիայում է։ Իրանը և ԱՄՆ-ն … Read more

ՔՊ-ն մերժեց նաև Եվրոպային. կոնսենսուս չկա. «Ժողովուրդ»

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում 67 կողմ, 6 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Ընդ որում, 2 անգամ ընդմիջում հայտարարվեց, որ ՔՊ-ն կարողանա իր անդամներին հավաքել ԱԺ-ում: 40 րոպե անց կարողացան ծայրը ծայրին հասցնելով անցկացնել նախագիծը: Նախագծի ընդունումը նշանակում է, որ … Read more

Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում չանցավ Զարթոնքի կամրջի վրայով, որը գյուղ տանող ճանապարհի հետ ասֆալտապատվել է մեկ տարի առաջ։ Որովհետև մեկ ձմեռն էլ բավական էր՝ ի ցույց դնելու այս կառավարության դելետանտությունը, որը նույնիսկ որակյալ ասֆալտ փռելու գործում է թերանում։ Կամուրջն ընդամենը մեկ տարի առաջ է նորոգվել ու ասֆալտապատվել, … Read more

Իրանը ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը. Իրանի ԱԱԽ

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հակամարտությունում հաղթանակի մասին, քանի որ Թեհրանը ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը: Իրանն ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին, դրանք կտևեն երկու շաբաթ, այդ ընթացքում կսահմանվի հրադադարի ռեժիմ: «Միացյալ Նահանգները ստիպված է եղել ընդունել Իրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է … Read more

Վրաստանում հրապարակվել են ամենատարածված ազգանունները․ «Մամեդով»-ը միավորման դեպքում զբաղեցնում է 2-րդ տեղը

Վրաստանում հրապարակվել են ամենատարածված ազգանունները․ «Մամեդով»-ը միավորման դեպքում զբաղեցնում է 2-րդ տեղը Թարմացված տվյալները հրապարակել է Business Press News-ը՝ հղում անելով պետական ռեգիստրի տվյալներին Ամենատարածված ազգանունն է Բերիձե – մոտ 30 000 մարդ Հաջորդում են՝ Կապանաձե, Գելաշվիլի, Մայսուրաձե Մամեդով — մոտ 15 300 Մամեդովա — մոտ 13 600 Եթե այս երկու ձևերը դիտարկվեն որպես մեկ ազգանուն … Read more

Գիշերը 45 ուկրաինական անօդաչու է խոցվել ՌԴ մարզերի երկնքում. ՊՆ

ՀՕՊ ուժերը գիշերը ուկրաինական 45 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։ «Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ 45 ուկրաինական անօդաչու են որսացել և ոչնչացրել, որից 19–ը` Լենինգրադի, 11-ը` Վորոնեժի, 7-ը` Բելգորոդի, 3-ը` Վլադիմիրի մարզերի, 1-ական էլ` Բրյանսկի, Վոլգոգրադի, Պենզայի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի և Սև ծովի վրա», – … Read more

Իրանական ռազմավարությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի վրա ամբողջական վերահսկողության պահպանում․ Վարդան Ոսկանյան

Ի պատասխան Իրանի նավթաքիմիական արդյունաբերական ենթակառուցվածքներին հասցված հարվածների, այս գիշեր իրանական կողմը խոցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Իրանի նման գործողությունները պատերազմում ունեն օպերատիվ արձագանքման բնույթ, իսկ երկարաժամկետ իրանական ռազմավարությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի վրա ամբողջական վերահսկողության պահպանում նաև հետպատերազմական շրջանում, … Read more

Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով

Ապրիլի 11-12-ը Փարիզում կանցկացվի Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որը միտված է լինելու վերջին տարիներին հայությանը ցնցած աննախընթաց տագնապներին եւ մարտահրավերներին դիմակայելուն։ 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հայկական ազգային շահերից՝ Հայոց Ցեղասպանության եւ Արցախի թղթածրարներից հրաժարվելը (ինչի արդյունքը Արցախի բռնի հայաթափումն է), ինչպես նաեւ հայկական ինքնության դեմ ուղղված սպառնալիքներն ու ազգային հաստատությունների դեմ … Read more

ՈւՂԻՂ. «Ուժեղ Հայաստան»֊ի ներկայացուցիչների հրատապ մամուլի ասուլիսը ՔՊ֊ի նախաձեռնած «Ընտրական օրենսգրքի» հապճեպ փոփոխությունների վերաբերյալ

«Ուժեղ Հայաստան»֊ի ներկայացուցիչների հրատապ մամուլի ասուլիսը ՔՊ֊ի նախաձեռնած  «Ընտրական օրենսգրքի» հապճեպ փոփոխությունների վերաբերյալ

Ուկրաինան ՌԴ-ին էներգետիկ հրադադար է առաջարկում․ Զելենսկի

Ուկրաինան Ռուսաստանին է ներկայացրել էներգետիկ հրադադարի առաջարկ։ Ինչպես հաղորդում է UNIAN-ը, այս մասին իր ելույթում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումները, մենք նույն կերպ կպատասխանենք։ Մեր կողմից նման առաջարկ է արվել ամերիկացիների միջոցով», – նշել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նաև հիշեցրել է, որ Կիևը բազմիցս Մոսկվային առաջարկել … Read more