Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է. «Ավտոներկրողներն ահազանգում են, որ արդեն երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները։ Որպես պատճառաբանություն բերվում է փաստաթղթերի անհամապատասխանելիությունը։ Բանն այն է, որ ԱՄՆ-ից ներկրվող որոշ մեքենաների փաստաթղթերում առկա է մետաղաջարդոն մակնշումը, ինչն էլ մաքսայինի աշխատակիցները գնահատում են խոչընդոտ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով … Read more

«Հայաստան» դաշինքը կվերականգնի Գյուղնախարարությունը, գյուղացին էժան գներով ձեռք կբերի պարարտանյութ, սերմնացու, վառելիք, կապահովագրվեն գյուղապրանքները․․․

Հայաստանին անհրաժեշտ է մրցունակ ու բարգավաճող գյուղատնտեսություն։ Այս մասին«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժնի ներկայացման ժամանակ հայտարարեց պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա հիշեցրեց, որ 1998 թվականին գյուղերում իրավիճակն ավելի վատ է եղել, քան քաղաքներում․ կոլտնտեսությունները քայքայվել էին, չկար ո՛չ տեխնիկա, ո՛չ սերմացուի ֆոնդ, սակայն ճիշտ քաղաքականության շնորհիվ գյուղը կարողացավ «շունչ քաշել»։ «Հիմա մենք 25 տարի հետ … Read more

50%-ով աճելու է կենսաթոշակը, նվազեցվելու է գույքահարկը, վերանայվելու է հոսանքի գինը, «Հայաստան» դաշինքի սոցիալական ծրագիրը

«Ստեղծված սոցիալական ծանր իրավիճակի պատճառն արտաքինը չէ, ծանր հոգեբանական վիճակը չէ, որ ստեղծվել է, սրա պատճառը նաև խորը սոցիալական հիմքն է, որ այս իշխանությունը, ցավոք սրտի, բերեց և շարունակում է ամրապնդել։ Սրա պատճառն է նաև այն, որ բնակչության եկամուտների ակնհայտ անհամաչափ բաշխման վիճակ է ստեղծվել»,-««Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական ուղենիշներ» շնորհանդեսի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» … Read more

Գինեգործության հիմնադրամի տնօրենը շարունակում է աջակցել իր հետ փոխկապակցված ընկերություններին

Փետրվարի 9-11-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 23 ընկերություն Հայաստանի միասնական տաղավարով մասնակցել է «Wine Paris 2026» գինեգործական ցուցահանդեսին: 23 մասնակցների թվում ներկայացված է եղել նաև «Վայն ֆորմուլա» ընկերությունը HOVAZ ապրանքանիշով: Yerkir.am-ը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին ուղարկել էր հետևալ հարցերը՝ 1. որքա՞ն գումար է ծախսվել պետության կողմից ՀՀ մասնակցության համար, 2. «Վայն … Read more

Այն երկիրը, որը uպառազինnւթյուն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50 տոկոս մաքսատուրքի․ Թրամփ

Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ ԱՄՆ-ում վաճառվող բոլոր ապրանքների համար։ Այս մասին Truth Social-ի իր իջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփի խոսքով՝ միջոցն ուժի մեջ է մտնում անհապաղ՝ առանց որևէ բացառության կամ մեղմացման։ «Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվող … Read more

Հրադադարը Խամենեիի թափված արյան, ժողովրդի մասնակցության արդյունքն է. Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հրադադարը ժողովրդի մասնակցության արդյունքն է։ «Հրադադարը, Իրանի կողմից առաջարկված ընդհանուր սկզբունքների ընդունման հիման վրա, դարձել է մեր նահատակ առաջնորդ Խամենեիի թափված արյան, ինչպես նաև ողջ ժողովրդի մասնակցության արդյունքը։ Այսօրվանից սկսած մենք կշարունակենք միասին լինել՝ լինի դա դիվանագիտական ​​ճակատում, պաշտպանության ոլորտում, փողոցներում, թե հանրային ծառայության մեջ»,- գրել է նա … Read more

Վերջին հարցման արդյունքը 10 օր առաջ ենք ստացել. GELLUP-ի հարցումը խեղաթյուրված է. Իշխան Սաղաթելյան

«Ընտրություններին մասնակցում են մի քանի խոշոր դաշինքներ, առնվազը 2 և ավել։ Գտնում ենք, որ այն թիմերը, որոնք ձևավորվել են, բավականին արդյունավետ ֆորմատ է այս իշխանության վերարտադրություը կախելու համար»,-««Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական ուղենիշները» նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Անդրադառնալով «GALLUP International Association»-ի վերջին ուսումնասիրություններին, որով «Հայաստան» դաշինքին ցածր տոկոսներ … Read more

Հորմուզի նեղուցը կարող է բաց լինել միայն նոր կարգավիճակով․ Փույա Հոսսեինի

««Հայաստան-Իրան» զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հորմուզի նեղուցը բանակցությունների ընթացքում կբացվի միայն երկու շաբաթով, բայց Իրանի վերահսկողության, տեսչության և ինքնիշխանության ներքո: Հորմուզի նեղուցը բաց էր նաև նախքան պատերազմը, սակայն դրա կենտրոնական անցումային ուղին համարվում էր միջազգային ջրերի գոտի, և երթևեկությունն այնտեղ ազատ էր ու առանց Իրանի վերահսկողության: Բայց հիմա, նույնիսկ այս … Read more

Իրաքը հայտարարել է օդային տարածքը բացելու մասին

Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունն ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին լուրերից հետո հայտարարել է, որ բացում է երկրի օդային տարածքը։ Այս մասին հաղորդել է Իրաքի լրատվական գործակալությունը։ Որոշման համաձայն՝ բոլոր քաղաքացիական թռիչքները, այդ թվում՝ տարանցիկները, կվերսկսվեն ապրիլի 8-ից։ Իրաքի օդային տարածքը քաղաքացիական թռիչքների համար շուրջ 40 օր փակ էր տարածաշրջանում հակամարտությամբ պայմանավորված ռիսկերի պատճառով։