Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունն ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին լուրերից հետո հայտարարել է, որ բացում է երկրի օդային տարածքը։ Այս մասին հաղորդել է Իրաքի լրատվական գործակալությունը։
Որոշման համաձայն՝ բոլոր քաղաքացիական թռիչքները, այդ թվում՝ տարանցիկները, կվերսկսվեն ապրիլի 8-ից։
Իրաքի օդային տարածքը քաղաքացիական թռիչքների համար շուրջ 40 օր փակ էր տարածաշրջանում հակամարտությամբ պայմանավորված ռիսկերի պատճառով։