Երկրաշարժ՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս ընկած տարածքում

Ապրիլի 28-ին` տեղական ժամանակով ժամը 16:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12։02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․98⁰ և արևելյան երկայնության 43․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է … Read more

Ուկրաինայում հերթական անգամ երկարաձգվել են զորահավաքը և ռազմական դրությունը

Ուկրաինայի Գերագույն ռադան 19-րդ անգամ երկրում երկարաձգել է ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը ևս 90 օրով։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։ Այս իրավական ռեժիմն ուժի մեջ կմնա առնվազն մինչև 2026 թ. օգոստոսի 2-ը։ Գործընթացն ընթացել է ստանդարտ ալգորիթմով․ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ներկայացրել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշման հիման վրա օրինագծեր (թիվ 15197 … Read more

Աչաջրի հիվանդանոցը վերածվել է պոլիկլինիկայի․ քաղաքացիները պետք է անցնեն 15-25 կմ, որպեսզի ստանան բժշկական օգնություն․ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ Աչաջրի հիվանդանոցը վերածվել է պոլիկլինիկայի, հանվել է գիշերային հերթապահությունը։ «Դեռևս 2020 թվականին փակվեց Տավուշի մարզի Աչաջուր գյուղի ծննդատունը, որը համարվում էր առաջատար ծննդատուն և որտեղ սպասարկվում էին ոչ միայն Իջևանի տարածաշրջանի, այլև Նոյեմբերյանի և Բերդի բնակիչները։ Տեղեկացա, որ գրեթե նույն ճակատագրին է արժանացել Աչաջրի հիվանդանոցը։ … Read more

ԱՄԷ-ն դուրս է գալիս Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից

«Արաբական Միացյալ Էմիրություններն այսօր հայտարարել են Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից և Նավթ արտահանող երկրների կազմակերպություն+-ից դուրս գալու իր որոշման մասին, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մայիսի 1-ից», – նշված է WAM պետական գործակալության հաղորդագրության մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Երկիրը կազմակերպության անդամ է 1967 թվականից։

Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման մասին լուրերը

Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման մասին լուրերը: Այս մասին գրված է վարչության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Էջմիածնի եկեղեցու ապրիլի 23-ի հայտարարությունը՝ Ադրբեջանի Ստեփանակերտ քաղաքում «երկու ապօրինի շինությունների քանդման» վերաբերյալ, թշնամանքի և ապատեղեկատվության դրսևորում է։ Այն զգայուն պահին, երբ ընթանում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Էջմիածնի … Read more

Ումբակի բանտային համալիր․ որտեղ է տեղափոխվել Ռուբեն Վարդանյանը և ինչ պայմաններ ունի այն

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ գործարար Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Բաքվի Ումբակի բանտ։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ այդ մասին տեղեկություն ունի Վարդանյանի ընտանիքից։ Ըստ Սահակյանի՝ Վարդանյանը Ազգային անվտանգության ծառայության ենթակայության տակ գտնվող քննչական մեկուսարանից տեղափոխվել է Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ։ … Read more

Արարատի մերժումը շարունակվում է․ նոր կենսաչափական անձնագրերում կլինի Արագած լեռը

Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման գործընթացը քննարկվել է աշխատանքային հանդիպման ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոր անձնագրերում կատարված փոփոխությունները և դրանց ձևավորման գաղափարական մոտեցումները։ Նրա խոսքով՝ անձնագրի էջերից մեկում պատկերված է Արագած լեռը՝ իր չորս գագաթներով, ինչպես նաև լեռը բարձրացող քաղաքացիների տեսարաններ։ Վարչապետը շեշտել է, որ պատկերների ընտրությունը պատահական չէ և … Read more

Ռուսաստանը և Ուկրաինան նոր հարվածներ են հասցրել իրար

Ռուսաստանը և Ուկրաինան նոր հարվածներ են հասցրել իրար։ Երկու կողմում էլ կան զոհեր և վիրավորներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերն ուկրաինական 186 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Կրասնոդարի մարզում թիրախավորվել է Տուապսե քաղաքը։ Տուապսեի նավահանգստի վրա հարձակումները շարունակվում են արդեն մեկ ամիս, ինչը հանգեցրել է խոշոր հրդեհների և գետերի աղտոտման: Աղտոտումը սպառնում է նաև … Read more

Փաշինյանը կտրված է իրականությունից, նա փորձում է 2026-ին ստեղծել 2018-ի մթնոլորտի պատրանքը․ Ռուբինա Պետրոսյան

«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռուբինա Պետրոսյանը գրում է․ «Օրերս համացանցում տարածվել է ՔՊ կուսակցության (վստահաբար նախընտրական) մի պաստառ՝ «Վերադարձ Հայաստան», «Չկա Հայաստան առանց Փաշինյան» կարգախոսներով: Ակնհայտ է՝ առաջինը Փաշինյանի՝ արդեն իսկ մամուլում և տարբեր հարթակներից լայնորեն քննադատված, հակապատմական և հակազգային կարգախոսի քողարկված տարբերակն է և պիտի հասկանալ՝ «Վերադարձ իրական Հայաստան»: Երկրորդի միտք բանին և ոճը … Read more