Սրանց մարտնչող մարդիկ խանգարում են. սրանց ձեռնտու են միայն հնազանդվող, դեկորացիայի դեր ունեցող և գլուխները կախ որոշում-հրաման կատարող զինվորականները․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Կանդազի մասին իշխանական քարոզչությունը ինչ էլ գրի, ինչ հոդված էլ «կախի», ազատությունից զրկի, մեկ է` մարդը 3 տասնամյակ կռիվ տված, հայրենիքին ծառայություն մատուցած և մարտադաշտ երբեք չլքած մարտիկ է, ում այս ոճով վարկաբեկել անհնար է: Գործող կառավարիչը հատուկ անձնական հակակրանք ունի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր … Read more

ՌԴ-ն արգելել է ՀՀ-ից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

Ռուսաստանը արգելել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը, որը արտադրվել է 2026 թվականի փետրվարի 17-ից մարտի 5-ը։ Արգելքը վերաբերել է հանքային ջրի 338,000 շշի, РБК-ին ասել է Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի ղեկավարի տեղակալ Ռևազ Յուսուպովը։ Որոշումը, ենթադրաբար, պայմանավորված է եղել առողջությանը սպառնացող հնարավոր վտանգով։

Փաշինյանը Ջիլիզա գյուղը հանձնում է Վրաստանի՞ն․ վրացական ԶԼՄ-ներ

Vector News-ը գրում է․ «Ըստ վրացական մի շարք ԶԼՄ-ների՝ Հայաստանը դիտարկում է սահմանազատման գործընթացի շրջանակում Վրաստանին սահմանամերձ մեկ գյուղ փոխանցելու հնարավորությունը։ Այս տեղեկությունները սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյան հայտարարեց, որ կողմերը համաձայնության են հասել պետական սահմանի սահմանազատման գործընթացը ավարտելու վերաբերյալ։ Դեռևս 2024 թվականի հունվարին, Թբիլիսի կատարած այցի ընթացքում, Փաշինյանը նշել էր, որ … Read more

Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Մալաթիա քաղաքում

Թուրքիայի Մալաթիա քաղաքում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Ինչպես հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը՝ AFAD-ն, ցնցումները գրանցվել են 16.36 կմ խորության վրա։

Տեղի է ունենալու դատական նիստ. փորձելու են խլել Արցախի ներկայացուցչության շենքը. Իսկանդարյան

Մայիսի 22-ին տեղի է ունենալու Արցախի ներկայացուցչության դատ, որի միջոցով փորձելու են խլել ներկայացուցչության շենքը։ Այս մասին ահազանգել է Արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Քաղաքական դաշտը պատրաստվում է հունիսի 7-ի ընտրություններին. սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար։ Եթե օրվա իշխանությունները վերարտադրվեն, բնականաբար, ամբողջությամբ փակվելու է Արցախի հարցը, ինչն անընդունելի է»,- նշել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ադրբեջանին լրջագույն հարված հասցրած լեգենդար հերոսները դատապարտվում և ապօրինաբար ազատազրկվում են մեր հայրենիքում․ Մելոյան

Փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հանդես է եկել տեսաուղերձով. «Արդեն հայտնի է, որ ձերբարակալվել է լեգենդար հետախույզ՝ Արթուր Ավանեսյանը, ավելի հայտնի Կանդազ մականվամբ։ Հենց այս պահից սկսած, ժամը՝ 8։00-ից, Հակակոռուպցիոն դատարանում քննվելու է նրա խափանման միջոցի կիրառման միջնորդությունը։ Մենք գտնվելու ենք դատարանի դիմաց։ Մենք այսօր այն իրականություն ենք ապրում, երբ Ադրբեջանին լրջագույն հարված … Read more

Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի սպանությամբ՝ Կիևը շարունակում է ցուցադրել իր հանցավոր բնույթը. ՌԴ ԱԳՆ

Միջազգային հանրությունը պետք է դատի Կիևին Զապորոժիեի ատոմակայանի վրա հարվածների համար։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։ «Մենք ակնկալում ենք, որ ԱԷՄԳ քարտուղարությունը և անձամբ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին անզիջում կլինեն Ուկրաինայի անօրինականության դեմ իրենց պայքարում։ Մենք համոզված ենք, որ միջազգային հանրությունը պարտավոր է Կիևին  ներկայացնեն արժանի և … Read more

Արթուր Ավանեսյանը (Կանդազ) 2 ամսով կալանավորվեց

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին կալանավորեցին։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունն ու խափանման միջոց կիրառեց կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Հիշեցնենք՝ ապրիլի 27-ին բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը: Սամվել Կարապետյանի թիմակիցն անցնում է ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ խախտումների գործով։