«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին կալանավորեցին։
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունն ու խափանման միջոց կիրառեց կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Հիշեցնենք՝ ապրիլի 27-ին բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը:
Սամվել Կարապետյանի թիմակիցն անցնում է ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ խախտումների գործով։