ՀՀ պաշտոնական արձագանքից հետո վրացական որոշ ԶԼՄ-ներ հեռացրել են Ջիլիզա գյուղը հանձնելու մասին լուրը

Vector News-ը գրում է․ «Մի շարք վրացական լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն, թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը պետք է փոխանցի Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը Վրաստանին։ Այս հրապարակումներին արձագանքելով՝ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության … Read more

Կանխե՛ք ՀՀ-ի անկայունության խորացումը, հետաձգե՛ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններին, նրանց կառավարություններին, Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչին, Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդարանի նախագահին՝ վերանայելու իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ • «ՀայաՔվեի» հղած նամակ-կոչում ասվում է, որ միջազգային համագործակցությունն ու երկխոսությունը կարևոր … Read more

Կիսաքանդ, բայց զորավոր

Զորավոր կառույցներ Հայաստանում շատ կան՝ բերդեր, վանքեր, տաճարներ, որոնք դարերի ընթացքում դարձել են ուժի, հավատի և անկոտրում ոգու գաղափարական պատկերումներ։ Սակայն Զորավանի Սուրբ Թեոդորոս եկեղեցին, որին հաճախ հենց Զորավոր են կոչում, իր անունն «արդարացնում» է այլ կերպ։ Նրա զորությունը ոչ թե ամբողջականության, այլ՝ յուրօրինակության և ինքնատիպության մեջ է։ Կիսավեր, բայց դեռ խոսուն այս կառույցը ոչ … Read more

Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը

2026 թվականի ապրիլի 26-ին «Xocavənd Rayon İcra Hakimiyyəti» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութն արձանագրում է Արցախի Մոնթեաբերդ (Մարտունի) քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչի կոտրման փաստը (https://www.facebook.com/reel/2545407835874082)։ Սույն տեղեկատվությունը հաստատվել է նաև Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զգբաղվող Հովիկ Ավանեսովի կողմից։ Հարկ է նշել, որ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 30-ին … Read more

Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու օծման տարեդարձի առթիվ Մասյացոտնի թեմը միջոցառում է կազմակերպում

Մայիսի 2-ին տեղի է ունենալու Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու օծման տարեդարձը։ Այս մասին հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմից։ Տոնական օրը կմեկնարկի Սուրբ Պատարագով՝ մասնակցությամբ թեմի հոգևորականների և բազմաթիվ ուխտավորների։ Հավարտ Սուրբ Պատարագի՝ եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական մեծ միջոցառում։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։00։ «Հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու մեզ, վերանորոգելու մեր ուխտը և ստանալու … Read more

Իրանը հենց նոր մեզ տեղեկացրեց՝ «կոլապսի» մեջ է․ Թրամփ

Իրանը ցանկանում է, որ մենք հնարավորինս շուտ բացենք Հորմուզի նեղուցը։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է իր Truth Social էջում։ «Իրանը հենց նոր մեզ տեղեկացրեց, որ «կոլապսի» մեջ է։ Մինչ նրանք փորձում են լուծել առաջնորդության հարցը, և ես հավատում եմ, որ նրանք կհաջողեն, նրանք ցանկանում են, որ մենք հնարավորինս շուտ բացենք Հորմուզի նեղուցը»,- … Read more

Հայ փաստաբաններերը Հանրապետության հրապարակում գորշ գայլերի նշանը ցույց տալու համար թուրք գործիչ Ուգյուր Գուզելի դեմ հաղորդում են ներկայացել

Փաստաբան Աբգար Պողոսյանը գրում է. «Ես և գործընկերս՝ փաստաբան Վարդուհի Սարգսյանը, հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայում գրանցված և գործող «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ուգյուր Գուզելի դեմ։ Նշված քաղաքական գործիչը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ 111-րդ տարելիցին, իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակել է ՀՀ մայրաքաղաքում՝ Հանրապետության հրապարակում, արված լուսանկար, որում բացահայտ կերպով ցուցադրել է «Գորշ … Read more

Կյանքից հեռացել է պատգամավոր Էլինար Վարդանյանի մայրը

Մահացել է պատգամավոր Էլինար Վարդանյանի մայրը։ Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։ «Մայրս բռնեց հավիտենական հանգստի ճանապարհը… Մնաս խաղաղությամբ, մամ ջան… Խորը կսկիծով հայտնում եմ, որ կյանքից հեռացել է մայրս՝ Լարիսա Բարինյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Ռոմանոս Մելիքյան 2/10), վաղը՝ 17:30–19:30, վերջին հրաժեշտը՝ նույն վայրից հաջորդ օրը՝ 13:00-ին»,-գրել է նա։ Yerkir.am-ի … Read more

Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել

Մոլդովայի Հետախուզության և անվտանգության ծառայության (ՀԱԾ) երկու աշխատակիցներ, որոնք գերի էին պահվում Ռուսաստանում, ազատ են արձակվել Բելառուս-Լեհաստան սահմանին «5-ը 5-ի դիմաց» ձևաչափով փոխանակման ընթացքում և վերադարձվել Մոլդովայի իշխանություններին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Molpress-ից, այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և այլ գործընկեր պետություններին այս բարդ գործողությանը մասնակցելու … Read more

Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը գրել է. «Մանր ու միջին մակարդակի իշխանության տարբեր ներկայացուցիչներ առաջ են տանում հետևյալ թեզը․ թե բա Արթուր Ավանեսյանը՝ նույն ինքը լեգենդար Կանդազը, եթե իսկապես այդպիսի լեգենդար հետախույզ է, ապա հասարակ հեռախոսազանգով չէր բռնվի։ Ինչ խոսք, համաձայն եմ․ մեր տեղական նշանակության հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանական նույնատիպ կառույցը։ Մերոնք … Read more