Իրանը հենց նոր մեզ տեղեկացրեց՝ «կոլապսի» մեջ է․ Թրամփ

Իրանը ցանկանում է, որ մենք հնարավորինս շուտ բացենք Հորմուզի նեղուցը։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է իր Truth Social էջում։

«Իրանը հենց նոր մեզ տեղեկացրեց, որ «կոլապսի» մեջ է։

Մինչ նրանք փորձում են լուծել առաջնորդության հարցը, և ես հավատում եմ, որ նրանք կհաջողեն, նրանք ցանկանում են, որ մենք հնարավորինս շուտ բացենք Հորմուզի նեղուցը»,- գրել է ԱՄՆ առաջնորդը։

Նշենենք՝ Հորմուզի նեղուցով, մինչ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմը, օրական անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ մեկ հինգերորդ մասը։

Համաշխարհային շուկա արտահանվող նավթի զգալի մասը կախված է այս նեղուցի անխափան գործունեությունից։

Leave a comment