ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը․ Հարութ Սասունյան

Ամոթ նախագահ Դո​նալդ Թրամփին՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կրկին ու կրկին համառորեն մերժելու համար։ Ահա թե ինչ է լինում, երբ բարոյական արժեքներից և սկզբունքներից զուրկ մարդը, որը դատապարտված հանցագործ (34 դրվագով) է, ինչպես նաև պատասխանատվության ենթակա է ճանաչվել սեռական ոտնձգության համար, ընտրվում է Միացյալ Նահանգների նախագահ։ Թրամփի ժխտումները հակասում են ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում Հայոց ցեղասպանության … Read more

Հայտնի է մինչև երբ են վավերական ՀՀ «Կապույտ անձնագրերը»

Ընթացիկ «կապույտ անձնագրերը» ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Նա նշել է. «Միաժամանակ քաղաքացին ազատ է՝ դիմելու և ստանալու նոր կենսաչափական անձնագիր ցանկացած պահի։ Նոր անձնագիր ստանալիս՝ քաղաքացու ունեցած նախկին անձնագրերը անվավեր են ճանաչվելու, քանի որ անձը … Read more

Չի բացառվում՝ լինի թուրք-ադրբեջանական պահանջ հեռացնել Սասունցի Դավթի կերպարը անձնագրերից․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․ «Կարևորը՝ «դուխով» Ըստ ամերիկյան TheBulwark.com-ի՝ ԱՄՆ պետդեպարտամենտն ավարտին է հասցնում ԱՄՆ անձնագրերի նոր դիզայնի մշակումը, որը կարող է ներառել նաև նախագահ Դոնալդ Թրամփի պատկերը և ստորագրությունը։ Այս գաղափարը կապված է ԱՄՆ հիմնադրման 250-ամյակի տոնակատարությունների հետ և նախատեսում է սահմանափակ թվով (25000) հոբելյանական անձնագրերի տպագրություն: … Read more

Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը սահմանել է պատրիարքի թեկնածուներին

Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը սահմանել է պատրիարքի թեկնածուներին։ Ապրիլի 28-ին տեղի է ունեցել Սուրբ Սինոդի նիստը Թբիլիսիում։ Քվեարկության արդյունքում ընտրվել են երեք թեկնածու՝ Շիո (Մուջիրի)-20 ձայն Հոբ (Աքիաշվիլի)-7 ձայն Գրիգոլ (Բերբիճաշվիլի)-7 ձայն Նրանք կներկայացվեն ընտրության հաջորդ փուլում։ Սինոդը նաև որոշել է, որ մինչև նոր պատրիարքի ընտրությունը իրավունք չունի փոփոխություններ մտցնել կամ մեկնաբանել գործող կանոնադրությունը։ … Read more

Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքների ռիսկերը աճում են․ Պուտին

Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքների ռիսկերը աճում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ ընտրությունների անվտանգության ապահովման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։ «Կիևը ամեն օր կորցնում է տարածքներ, և հենց դրա պատճառով է դիմում ահաբեկչությանը։ Կիևը հույս ունի, որ ահաբեկչությամբ ինչ-որ բան կփոխի Ռուսաստանի դեմ, բայց ոչինչ չի փոխի»,-ասել է նա՝ նշելով, որ անհրաժեշտ է ապահովել … Read more

ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik

Sputnik Արմենիան գրում է, որ Հայաստանի քրեակատարողական ծառայությունը կալանավայրերի համար 227 տեսախցիկ է գնել։ Այս մասին է վկայում ՔԿԾ–ի ու «Այաս իմպեքս» ՍՊԸ–ի միջև կնքված պայմանագիրը։ Տեսահսկման սարքավորումների տեղադրումը նախատեսվում է իրականացնել «Սևան», «Նուբարաշեն», «Աբովյան», «Արթիկ», «Վանաձոր», «Գորիս» ու «Վարդաշեն» ՔԿՀ–ներում: Պայմանագրում նշվում է, որ ձեռք բերված 36 տեսախցիկը 6 ՄՊ պատկերի լուծաչափով են։ Մյուս 191–ը` 4 … Read more

Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի՝ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times

Վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է մի արտառոց բան․ Լեռնային Ղարաբաղի կորուստը՝ 2020-2023 թվականների ռազմական պարտությունը, որը Հայաստանին զրկեց իր գլխավոր ռազմավարական բուֆերից և, ի վերջո, 120 000 քրիստոնյա հայերի վտարեց իրենց նախնիների հայրենիքից «հաշվարկված զոհաբերություն էր Հայաստանի անկախությունը պահպանելու համար։ Ինչպես փոխանցում է abcmedia.am-ը, այս մասին գրել է The Washington Times-ը։  «ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ինքնիշխան … Read more

Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Մենք ու մեզնից հետո եկող սերունդները ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ ամաչել այն ամեն կատարվածի համար, որի կամ որոնց հեղինակն ու պատճառը մենք ենք՝ այսօրվա մեծն ու փոքրը, ավագն ու կրտսերը… Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է…»։

Մեր պայքարի ընկերն այժմ ապօրինաբար գտնվում է տնային կալանքի մեջ. ամուր և անկոտրուն մնա, սիրելի՛ ընկեր. Գառնիկ Դանիելյանը՝ Արթուր Սարգսյանին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է. «Այսօր Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է: Արթուրը անվեհեր տեսակ է, չնահանջող, հայրենիքն ու սկզբունքներն ամեն ինչից վեր դասող: Մեր պայքարի ընկերն այժմ ապօրինաբար գտնվում է տնային կալանքի մեջ՝ զրկված լինելով քարոզարշավին մասնակցելու իր իրավունքից: Ամուր և անկոտրուն մնա, սիրելի՛ ընկեր, միասին ենք … Read more

Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում

Ռոսպոտրեբնադզորի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հաղորդվել է «Ձեր Ռոսպոտրեբնադզոր» հեռուստաալիքով՝ «Max» մեսենջերում։ «2026 թվականի ապրիլի 28-ից Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոցառում է սկսել՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում կասեցնելով հանքային, բնական բուժիչ սեղանի խմելու գազավորված ջրի՝ «Ջերմուկ»-ի ներմուծումը և շրջանառությունը, որի արտադրության ամսաթիվը հետևյալն է՝ 2026 թվականի փետրվարի … Read more