Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքների ռիսկերը աճում են․ Պուտին

Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքների ռիսկերը աճում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ ընտրությունների անվտանգության ապահովման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։

«Կիևը ամեն օր կորցնում է տարածքներ, և հենց դրա պատճառով է դիմում ահաբեկչությանը։

Կիևը հույս ունի, որ ահաբեկչությամբ ինչ-որ բան կփոխի Ռուսաստանի դեմ, բայց ոչինչ չի փոխի»,-ասել է նա՝ նշելով, որ անհրաժեշտ է ապահովել ՌԴ-ում 2026թ. սեպտեմբերին կայանալիք ընտրությունների բոլոր մասնակիցների անվտանգությունը։

 

Leave a comment