ԱՄՆ-ն և Իրանը հունիսի 21-ին բանակցություններ կանցկացնեն Բյուրգենշտոկում. Պակիստանի ԱԳՆ

Հունիսի 21-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններ կանցկացվեն շվեյցարական Բյուրգենշտոկում։ Այս մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ-ն։ ԱՄՆ-Իրան բանակցությունները պետք է կայանային հունիսի 19-ին, բայց նույն օրը հայտարարվեց, որ հանդիպումը հետաձգվել է: «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում 2026 թվականի հունիսի 21-ին տեղի կունենան տեխնիկական մակարդակի բանակցություններ: Քննարկմանը կմասնակցեն ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները, … Read more

ՌԴ-ն ԱԹՍ-ների տեղակայման և կառավարման կետեր է ոչնչացրել ԴԺՀ-ում

Ռուսական օդատիեզերական ուժերը ԴԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման և ուկրաինական անօդաչուների կառավարման կետեր են ոչնչացրել ՖԱԲ-500 և ՖԱԲ-1500 ավիառումբերի հարվածներով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։ «Դոբրոպոլիե և Կուչեր Յար բնակավայրերում օդաչուները ՖԱԲ-500 ավիառումբով ոչնչացրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի երկու առանձին բրիգադների ԱԹՍ-ների կառավարման կետերը», – ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ … Read more

«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա համընդհանուր և համապարփակ մտածողություն․ Բագրատ Սրբազան

«Ե. ԱԶԳ – ՏԱՃԱՐ __ ԱԶԳ – ԲԱՆԱԿ Պետություններն, անկախ իրենց աշխարհագրական դիրքից, հարևաններից, պատմական փորձառությունից, ունեցած հնարավորություններից, կոչված են անվտանգային համակարգ ունենալու, որը համալիր խնդիր է` ներառելով հասարակական բոլոր շերտերը և ոլորտները` առաջնային կարևորություն հաղորդելով մարտունակ և ուժեղ բանակի գոյությանը: Այս առումով, հատկապես թշնամիներով շրջապատված և պատմական դառն փորձառություն ունեցած, ցեղասպանություններ ապրած և Հայրենիք կորցրած … Read more

Ճապոնիան և ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են սկսել

Ճապոնիայի ինքնապաշտպանության ցամաքային ուժերը և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը հունիսի 20-ին Կյուսյու կղզում և Օկինավա պրեֆեկտուրայի կղզիներում սկսել են Resolute Dragon 2026 («Վճռական վիշապ 2026») դաշտային վարժանքները, որոնք կտևեն 10 օր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Mainichi Shimbun» թերթը։ Շուրջ 9500 ճապոնացի և ամերիկացի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների գլխավոր նպատակն է մշակել թշնամու ներխուժումից կղզիների պաշտպանության … Read more

Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները

Ճապոնիայի կառավարությունը որոշել է հուլիսից բարձրացնել օտարերկրացիների համար մուտքի վիզաների տրամադրման վճարները։ Այս մասին հայտնում է Kyodo News-ը։ Մեկանգամյա մուտքի վիզայի վճարը կբարձրանա հնգապատիկ՝ 18 դոլարից հասնելով 90 դոլարի։ Բազմակի մուտքի վիզայի տրամադրման վճարը 36 դոլարից կդառնա 180 դոլար։ Գործակալության փոխանցմամբ՝ սա Ճապոնիայում վիզաների վճարների առաջին բարձրացումն է 1978 թվականից ի վեր։ Որոշումը պայմանավորված է … Read more

Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. ՀՀ ԶԼՄ-ների ասոցիացիայի հայտարարությունը

2026 թվականի մայիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ խուզարկություններ են իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, Անդրանիկ Թևանյանի բնակարանում, ավտոտնակում և մեքենայում, ինչի արդյունքում, ի թիվս այլնի, առգրավվել են նաև «7or.am» լրատվավերլուծական կայքի տեխնիկական միջոցները, որոնցով ապահովվում էր կայքի անխափան աշխատանքը: Արդյունքում «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը այդ օրվանից ցայսօր պարալիզացված … Read more

Իրանի արտգործնախարարը կմեկնի Շվեյցարիա

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր երեկոյան Պակիստանի ներքին գործերի նախարարի ուղեկցությամբ կմեկնի Շվեյցարիա։ ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը մեկնում է Շվեյցարիա՝ բանակցությունները շարունակելու և մյուս կողմից իր ստանձնած պարտավորությունների կատարումը պահանջելու նպատակով, ինչպես նաև պարզելու, թե որքանով է այն լրջորեն տրամադրված դրանք կատարել։ Այդ մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Ձեզ հանձնում եմ Աստծուն և նրա շնորհի Ավետարանին․ Տեր Ռուբենի քարոզը՝ Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ 14.06.2026թ. «Ձեզ հանձնում եմ Աստծուն և նրա շնորհի Ավետարանին, որ կարող է հոգեպես աճեցնել և ժառանգակից դարձնել ձեզ իր բոլոր սրբերին» (Գործք Ի 32): Սիրելի՛ ուխտավոր ժողովուրդ, Բյուրավանի հովվության սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Ուխտի առանձնահատուկ օր է այսօր, շնորհի և հանդիպման օր։ Մայր Աթոռ … Read more

Եվրախորհրդարանի բանաձևերը կորցրել են իրենց արժեքը. Կոբախիձե

Եվրախորհրդարանի բանաձևերը լիովին կորցրել են իրենց արժեքը։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Վրաց ժողովուրդը լիովին անտարբեր է այդ բանաձևերի նկատմամբ», – հավելել է նա լրագրողների հետ զրույցում։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ վերջին բանաձևում խտրական մոտեցում կա Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում։ «Նրանք հայտարարում են, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը պետք է … Read more

Կրկին թշնամի երկրի տարածքով ՀՀ է գալիս ռուսական հացահատիկ

Ռուսական հացահատիկն Ադրբեջանի տարածքով կառաքվի Հայաստան, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ (APA) գործակալությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցի տվյալներով՝ այսօր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկով բեռնված 7 վագոն՝ 490 տոննա ընդհանուր քաշով։ Նշվում է, որ առ այսօր Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ արդեն տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 7 հազար տոննա պարարտանյութ, … Read more