Հունիսի 21-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններ կանցկացվեն շվեյցարական Բյուրգենշտոկում։ Այս մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ-ն։
ԱՄՆ-Իրան բանակցությունները պետք է կայանային հունիսի 19-ին, բայց նույն օրը հայտարարվեց, որ հանդիպումը հետաձգվել է:
«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում 2026 թվականի հունիսի 21-ին տեղի կունենան տեխնիկական մակարդակի բանակցություններ: Քննարկմանը կմասնակցեն ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները, ինչպես նաև Պակիստանի և Կատարի միջնորդները», – ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրությունում: