Ռուսական օդատիեզերական ուժերը ԴԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման և ուկրաինական անօդաչուների կառավարման կետեր են ոչնչացրել ՖԱԲ-500 և ՖԱԲ-1500 ավիառումբերի հարվածներով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Դոբրոպոլիե և Կուչեր Յար բնակավայրերում օդաչուները ՖԱԲ-500 ավիառումբով ոչնչացրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի երկու առանձին բրիգադների ԱԹՍ-ների կառավարման կետերը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՖԱԲ -1500 3 ավիառումբով՝ ունիվերսալ պլանավորման և ուղղման մոդուլներով, հարված է հասցվել նաև Ուկրաինայի զինված ուժերի 81-րդ առանձին աերոմոբիլային բրիգադի ժամանակավոր տեղակայման վայրին ԴԺՀ Նիկոլաևկա գյուղում։