Վաղը տեղի կունենա Մկրտիչ Սրբազանի և Տեր Գարեգինի հերթական դատական նիստը
Արագածոտնի թեմից տեղեկացնում են. «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող հերթական դատական նիստը։ Հասցեն՝ ք. Աշտարակ, Տ. Մեծի 65»։