Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան

Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը: Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: «Հայաստանի խորհրդարանի ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի) պատգամավոր Արման Եղոյանը հարցրել է, թե ովքեր են Արամ Համբարյանը (Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի տնօրենը), Գասպար Կարապետյանը (Բրյուսելի Հայ դատի գրասենյակի տնօրենը) ու Մուրադ Փափազյանը (CCAF-ի համանախագահ … Read more

Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան

Սոնա Աղեկյանը ֆեյսբուքում գրել է․ «Ամբողջ օրը ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. երեխան մորից չի կարող անգամ ծննդյան օրվա շնորհավորանք ստանալ»:

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք»․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։ Հաղորդագրությունը «Նյուզ»-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով. «Թանկագին հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, քույրեր և եղբայրներ, աշխարհասփյուռ հայություն, այլազգի մեր բոլոր քույրեր և եղբայրներ, բարի կամքի մարդիկ, դուք գիտեք, որ ավարտվեց, այսպես կոչված, մեր դատավարության նաև վերաքննիչ փուլը։ Դե … Read more

Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳՆ

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ ՆԳՆ-ից հայտնում են, որ քննարկման առանցքում էին վարորդական իրավունքի տրամադրման գործող համակարգի կատարելագործման, հաշվառման-քննական ծառայությունների արդյունավետության բարձրացման և ոլորտային գործընթացների՝ միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցերը։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից … Read more

Ինչ է հայտնի TRIPP-ի իրականացման մասին. կառավարությունից պարզաբանել են․ Sputnik Արմենիա

Հայաստանում դեռևս մանրամասն տեղեկություններ չունեն «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման ընթացիկ պարամետրերի, ներառյալ երթուղու, արժեքի և երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական բնութագրերի մասին: Այդ մասին պարզ է դառնում ՀՀ վարչապետի աշխատակազմ ուղարկված՝ Sputnik Արմենիայի հարցումից: Միևնույն ժամանակ վստահեցնում են՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Հայաստանից կամավորներ են հավաքագրում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում հայազգի անձինք կռվել են ե՛ւ ռուսական կողմից, ե՛ւ ուկրաինական: Մեր տեղեկություններով, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան շարունակում են ակտիվորեն Հայաստանում հավաքագրել տղամարդկանց, այդ թվում՝ հայկական բանակի գործող զինծառայողներին, որ նրանք մեկնեն ռազմաճակատ եւ բարձր վարձատրության դիմաց կռվեն օտար հողում: Թեկնածուներ ընտրելու հարցում, մեզ հասած տեղեկություններով, Ռուսաստանին որոշակի ծառայություններ են … Read more

Ռուսաստանը սպասում է Հայաստանի հետաքննության արդյունքներին

Ռուսաստանը սպասում է անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների խախտումների վերաբերյալ Հայաստանի կողմից իրականացվող հետաքննության արդյունքներին, Известия-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը: Գործակալության տվյալներով՝ Հայաստանը պետք է տրամադրի տվյալներ և ներկայացնի ԵԱՏՄ պահանջներին համապատասխանելու գործողությունների ծրագիր: «Ռոսսելխոզնադզոր»-ը պարզաբանել է, որ սահմանափակումների հնարավոր մեղմացման կամ վերացման ժամկետը կախված կլինի հայ մասնագետների աշխատանքի արդյունքներից և անհրաժեշտ պահանջների կատարումից:

«Ստացա գլխ. դատախազի բողոքը․․․ Մի ներիր նրանց Տեր, քանզի լավ գիտեն, թե ինչ են անում…»․ Միքայել Սրբազան

Միքայել Սրբազանը գրառում է արել՝ հայտնելով․ «Ստացա գլխ. դատախազի բողոքը։ Պարզվում է, որ սուվերեն երկրի գլխ. դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, այն էլ` հայերեն տեքստի տակ։ Դեռ մեզ էլ «կրեմլի ագենտ» են համարում… Հ.գ Մի ներիր նրանց Տեր քանզի լավ գիտեն, թե ինչ են անում…»

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է․ «Ինչ դրամատիկ է` մինչ Հայաստանի և համայն հայության, տարածաշրջանի և ամբողջ Եվրասիայի դիվանագիտության նորահայտ «աստղ», տաղանդ, Քիսինջերին գերազանցող և համաշխարհային դիվանագիտության մտքին մարտահրավեր նետող փոխարտգործնախարար էն տղեն` Վահանը Կոստանյան, Ուկրաինայում դիվանագիտության «մաստեր կլաս» է ցուցադրում, Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարում է, թե «Ղարաբաղը տարիներ շարունակ գտնվում էր օկուպացիայի տակ։ Բայց այսօր … Read more