Պակիստանի հիվանդանոցում բռնկված հրդեհից հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել, հաղորդել է «Geo» ՀԸ-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրներին։
«Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի (PIMS) գինեկոլոգիայի բաժանմունքում բռնկված հրդեհից հետո մահացել է առնվազն 14 նորածին», – հաղորդել է հեռուստաալիքը։
Geo-ի տվյալներով՝ հրդեհը սկսվել է մայրաքաղաք Իսլամաբադի հիվանդանոցում օդորակիչի կոմպրեսորի պայթյունից հետո։