Կիևը շարունակում է հարվածել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի օբյեկտներին՝ հակասելով ԱՄՆ խաղաղության ջանքերին. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նախորդ օրը նշել էր, որ Ռուսաստանի էներգետիկ ոլորտի օբյեկտների դեմ ուկրաինական հարվածների վրա, ըստ էության, որևէ մորատորիում չկա։
«Վերջին օրերին մեր նավթավերամշակման գործարանների և էներգետիկ ոլորտի օբյեկտների վրա հարվածները շարունակվել են։ Հետևաբար՝ այստեղ նոր բան չկա։ Ուկրաինան շարունակում է հարվածել այդ օբյեկտներին՝ դրանով իսկ, անկասկած, լրջորեն հակասելով Միացյալ Նահանգների և ամերիկացի բանակցողների խաղաղության ջանքերին, որոնք իսկապես շատ եռանդուն ջանքեր են գործադրում խաղաղության գործընթացի զարգացումը ինչ-որ կերպ սկսելու համար»,- լրագրողներին ասել է նա։