Շուտով կամ կուղղվի Հորմուզի նեղուցի վերաբերյալ Թրամփի մոլորությունը, կամ մենք կուղղենք այս մոլորված մարդու մոլորությունները, Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։
Նա նշել է, որ Թրամփը սխալվում է, երբ Հորմուզի նեղուցն անվանում է ամերիկյան։ Իրանը կուղղի այդ պատրանքը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցի պատկերով լուսանկար էր հրապարակել՝ որի վրա գրված էր՝ «ԱՄՆ նոր տարածք»։