ՀՀ-ում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ. ինչով է այն զբաղվելու

ՀՀ-ում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ: Համապատասխան նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում: Ըստ Կառավարության որոշման՝ այս խումբը պետք է հագեցած լինի անձնակազմով, գույք-սարքավորումով, սնունդով և այլն, ունենա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցանկացած վայրում տեղակայվելու և տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար: Այն կարող է ներգրավվել ինչպես ՀՀ-ում տուժածներին բժշկական օգնություն … Read more

Զբոսաշրջության ռեկորդը թարմացվել է․ 2026-ի հունվարը լավագույնն էր. բոլոր ընկերությունները պարտադիր կգրանցվեն

ՀՀ կառավարության որոշմամբ՝ զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պարտավոր են գրանցվել և հայտարարագրել իրենց գործունեությունը։ «Այսինքն՝ զբոսաշրջային գործունեություն ծավալելու իրավունք կունենան միայն այն կազմակերպությունները, որոնք դրա մասին կհայտարարեն։ Դա տեղի է ունենալու թվային եղանակով»,- Կառավարության նիստի ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ համապատասխան փաստաթղթերը կստուգվեն, որից հետո կհանձնվեն հավաստագրեր այն կազմակերպություններին, որոնք … Read more

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները թվայնացման ոլորտում

Փետրվարի 11-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը, քննարկվել են ՄԱԿ-ի ԷՍԿԱՏՕ-ի շրջանակում Ղազախստանում նախատեսվող «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանն ու Ղազախստանը հետաքրքրող բարձր տեխնոլոգիական և նորարարական համագործակցության հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ … Read more

Պետական ստանդարտից դուրս ՀՀ օրհներգի տարբերակներ միացնելը կարգելվի, պետական միջոցառումներին այն կհնչի կենդանի

Ամփոփելով ՀՀ օրհներգի մասով կատարված աշխատանքները՝ Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է օրհներգի կատարման կարգը, որով սահմանվում է, թե երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի այն և ինչ ստանդարտի կիրառմամբ: «Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը: Սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որ պլանավորվում է պետական … Read more

Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով Հայ առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ մերժել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը: Դրանով դատարանը եկեղեցուն պարտավորեցրել էր մինչև դատական վերջնական ակտի հրապարակումը ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Դատարանի որոշումը հրապարակվել է փետրվարի 11-ին, այն ուժի մեջ է մտել … Read more

Սպասվում է ՀՀ վարչապետի այցը Թեհրան․ Հայաստանն ու Իրանը ռազմավարական համագործակցության փաստաթուղթ կստորագրեն

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել՝ 2026 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին ՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ։  Նրա խոսքով, կողմերը մտադիր են ինստիտուցիոնալացնել գործընկերությունը և զգալիորեն ընդլայնել համագործակցությունը գործառնական ճանապարհային քարտեզի հիման վրա: Նա ընդգծել … Read more

ՇՄ նախարարն ու դեսպանը քննարկել են Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը COP17-ին

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոթ Հովլանդին։ Ինչպես հայտնել է նախարարությունը, Նորվեգիայի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի շրջակա միջավայրի պահպանության օրակարգի առաջմղման համար։ Հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընթացիկ զարգացումները և այն հնարավորությունները, որոնք կարող են դրանք նոր մակարդակի հասցնել։ Կողմերն անդրադարձել են բնապահպանական համագործակցությանը՝ հաշվի առնելով 2025 թվականի սեպտեմբերին … Read more

Վենսի այցը նշանակալի քայլ է, արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղի. ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ «Այս այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին և վերահաստատում մեր ընդհանուր հանձնառությունը՝ նպաստելու կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգներում, Հարավային Կովկասում և այլուր»,- ասվում է հաղորդագրության … Read more