ՃՏՊ Լոռու մարզում․ կա զոհ
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։38-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել դեպի հարակից ձորակը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։
Բժշկական կենտրոնում արձանագրվել է տուժածներից մեկի մահը։