ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացվել հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքը

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ Գլխավոր դատախազության, Բարձրագույն դատական խորհրդի, Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ տեղի է ունեցել սեմինար՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որին բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը: Անահիտ Աբրահամյանը նշել է, որ թեև հասարակությունը պետական մարմիններից պարբերաբար տեղեկացվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում … Read more

Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոնի արձագանքը՝ Թրամփի որոշումներին

Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոնի արձագանքը՝ Թրամփի որոշումներին

Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոնի արձագանքը՝ Թրամփի որոշումներին Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ ԵՄ-ից միասնական և համակարգված պատասխան է խոստացել Թրամփի կողմից նոր մաքսատուրքեր սահմանելու որոշմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան հավատարիմ է ազգերի ինքնիշխանությանը և անկախությանը Եվրոպայում և այլուր։ Ֆրանսիայի նախագահն այդ մասին գրել է … Read more

Թրամփը հրավիրել է Էրդողանին դառնալ Գազայի Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ

Թրամփը հրավիրել է Էրդողանին դառնալ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ

Թրամփը հրավիրել է Էրդողանին դառնալ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դառնալ «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ, որը պատասխանատու կլինի Գազայի հատվածի վերակառուցման և անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչությունը՝ Anadolu-իփոխանցմամբ: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, 2803 բանաձևով, որոշեց աջակցել … Read more

Արդարադատության նախարարի հրամանով՝ 2 մարզեր համալրվել են նոտարների թափուր հաստիքներով

Արդարադատության նախարարի հրամաններով համալրվեցին ՀՀ մարզային քաղաքներում տևական ժամանակ թափուր մնացած նոտարների հաստիքները։ Հունվարի 25-ից Նարե Վարդանյանը նշանակվել է Տավուշի մարզի նոտարական տարածքի նոտար (նստավայրը՝ քաղաք Նոյեմբերյան), իսկ Լուսինե Սանթոյանը՝ Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար (նստավայրը՝ քաղաք Վայք)։ Նոր նշանակումները բխում են Արդարադատության նախարարության հանձնառությունից շարունակաբար բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը ոչ միայն Երևանում, … Read more

Ավստրիայում ձնահոսքի հետևանքով ութ դահուկորդ է մահացել

Ավստրիայում ձնահոսքի հետևանքով ութ դահուկորդ է մահացել

Ավստրիայում ձնահոսքի հետևանքով ութ դահուկորդ է մահացել Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Ավստրիայի լեռնային շրջաններում տեղի ունեցած երեք ձնահոսքի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ։ Այս մասին հայտնել է APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը և արտակարգ ծառայություններին։ Նրանց տվյալներով՝ առաջին միջադեպը տեղի է ունեցել Շտիրիա նահանգի Պուստերվալդ համայնքի մոտակայքում, որի հետևանքով զոհվել են Չեխիայից եկած … Read more

Արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա ԲԴԽ որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհրդի կողմից բավարարվել է Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են: Կարգապահական վարույթ հարուցվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով 03.12.2015 թվականին կայացված վճռի ուսումնասիրության արդյունքում: Նշված վճռով ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին … Read more

2024 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել առանձացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը

2022թ.-ից գործարկվեց Հակակոռուպցիոն դատարանը, որի նպատակն է ապահովել կոռուպցիոն բնույթի գործերի առավել մասնագիտացված և արդյունավետ քննություն: Հակակոռուպցիոն դատարանի ենթակայությանն են հանձնվել կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթները, քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Հակակոռուպցիոն դատարանում դատավորների … Read more