Ավստրիայում ձնահոսքի հետևանքով ութ դահուկորդ է մահացել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ավստրիայի լեռնային շրջաններում տեղի ունեցած երեք ձնահոսքի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ։ Այս մասին հայտնել է APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը և արտակարգ ծառայություններին։
Նրանց տվյալներով՝ առաջին միջադեպը տեղի է ունեցել Շտիրիա նահանգի Պուստերվալդ համայնքի մոտակայքում, որի հետևանքով զոհվել են Չեխիայից եկած երեք լեռնադահուկային զբոսաշրջիկներ։
Եվս երկու միջադեպ տեղի է ունեցել Զալցբուրգ նահանգում։ Բադ Հոֆգաստայն համայնքում մահացել է մեկ կին, իսկ Գրոսարլ համայնքին պատուհասած ձնահոսքի հետևանքով զոհվել է ևս չորս մարդ։
Ձնահոսքերից փրկվածներին փրկելու համար իրականացվել են ինքնաթիռների միջոցով փրկարարական գործողություններ։