Թշնամին 1 վայրկյան ունի արձահգանքելու համար. Չինաստանը գերձայնային մինի-հրթիռ է մշակում

Բաժանորդագրվել

Մշակվող հրթիռը կկարողանա խոցել թիրախները շուրջ 10 կիլոմետր բարձրության վրա:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Չինացի գիտնականները մշակում են գերձայնային սավառնող մինի-հրթիռ, որն ընդունակ է թռչել ձայնի արագությունը վեց անգամ գերազանցող արագությամբ (վեց Մախ) և խոցել կործանիչները 20 կիլոմետր հեռավորությունից: Այս մասին հայտնում է հոնկոնգյան South China Morning Post (SCMP) թերթը:

SCMP-ի տվյալների համաձայն՝ մշակվող հրթիռը կկարողանա խոցել թիրախները շուրջ 10 կիլոմետր բարձրության վրա:

«Չինաստանը գերձայնային սավառնող մինի-հրթիռ է մշակում, որը հնարավոր կլինի արձակել 80 միլիմետրանոց նավային հրանոթից: Հրթիռն ընդունակ կլինի զարգացնել մինչև վեց Մախ արագություն և խոցել կործանիչներն ավելի քան 20 կիլոմետր հեռավորությունից՝ թշնամու նավին արձագանքելու հնարավորության համար թողնելով ընդամենը մեկ վայրկյան»,-հայտնում է թերթը:

Փոքր չափն ու մեծ արագությունները առավելություն են տալիս, քանի որ թշնամու օդային նավերը կկարողանան հայտնաբերել հրթիռը դրա ընդամենը երեք կիլոմետր հեռավորության պահին:

«Գերձայնային կառավարվող արկերը բարձր ճշգրտության զենքի նոր սերունդն են»,- հայտարարել է Նանկինի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսոր, նախագծի ղեկավար Վան Սյուգանը:

Հրթիռի արձակման համակարգչային մոդելավորումները ցույց են տալիս, որ նույնիսկ այն դեպքում, եթե կործանիչը կամ ԱԹՍ-ն 90 աստիճանով շրջվեն, հրթիռն ընդունակ կլինի «խմբագրել» իր հետագիծը և խոցել թիրախը 99 տոկոս ճշգրտությամբ:

Leave a comment