Թրամփը հրավիրել է Էրդողանին դառնալ Գազայի Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ

Թրամփը հրավիրել է Էրդողանին դառնալ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դառնալ «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ, որը պատասխանատու կլինի Գազայի հատվածի վերակառուցման և անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչությունը՝ Anadolu-իփոխանցմամբ:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, 2803 բանաձևով, որոշեց աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված Գազայում հակամարտության դադարեցման համապարփակ ծրագրին։ Այս ծրագրի շրջանակներում ստեղծվում է «Խաղաղության խորհուրդ» և դրա կառույցներ, որոնք պատասխանատու կլինեն Գազայում անվտանգության և վերակառուցման ապահովման համար», – այս մասին ասված է հայտարարության մեջ։

Leave a comment