Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը։ «Բայց ուշ երեկոյան ժամերից սկսած՝ տաք օդի ալիքը կնահանջի։ Հուլիսի 4-8-ը շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում՝ հորդառատ, կտեղանա նաև կարկուտ»։