Մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը գնալով մեծանում է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ քաղաքային բնակավայրերում, չնայած որ լայնածավալ մանկապարտեզաշինություն է իրականացվում, բայց հերթագրված երեխաների թիվը գնալով մեծանում է։

«Սա կապված է մի քանի գործոնների հետ՝ այդ թվում նրա հետ, որ երիտասարդ մայրիկները ավելի շատ են սկսել աշխատել կամ տնտեսական գործունեությամբ զբաղվել»,- ասել է վարչապետը և հավելել, որ կրթության ոլորտում մասնավոր ներդրումներ են տեղի ունենում, որոնք բավականին որակյալ ծառայություններ են մատուցում։

«Դա լրացուցիչ խթան է պետական կրթական համակարգի համար՝ մրցակցության որոշակի վիճակում լինել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Leave a comment