Միացյալ Նահանգներն արդեն հասել է Իրանի հետ բանակցություններում գրեթե բոլոր նպատակներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք բանակցություններ ենք վարում։ Ինձ թվում է, որ նրանք համաձայնել են գրեթե այն ամենին, ինչ մեզ պետք է»,- նշել է նա՝ CNBC-ին տված հարցազրույցում։
Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը հավաստիացրել է, որ որևէ ձգտում չունի Իրանի դեմ տարիներ շարունակվող ռազմական արշավ վարելու։ «Դա ճիշտ է»,- նշել է Թրամփը, երբ հաղորդավարը նրան բնութագրել է որպես պրագմատիկ առաջնորդ, որի շնորհիվ ԱՄՆ-ն չի ներքաշվի հերթական «հավերժական պատերազմի» մեջ՝ այս անգամ Իրանի դեմ։ «Մենք 19 տարի եղել ենք Վիետնամում։
Մոտ 10 տարի եղել ենք Աֆղանստանում։ Անվերջ պատերազմել ենք Կորեայում։ Չեմ էլ ուզում հիշատակել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները։ Մենք այս պատերազմներից յուրաքանչյուրում անցկացրել ենք երկար տարիներ։ Իսկ ես այստեղ եմ (Իրան – խմբ․) չորս ամիս»,- ասել է ԱՄՆ նախագահը։ «Եվ ի՞նչի եմ հասել։ Ես նրանց ռազմական առումով ջախջախել եմ»,- նշել է Թրամփը։