Սահմանը կբացվի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Մամեդով

Ադրբեջանը հայ-թուրքական սահմանի բացումը կրկին կապել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հետ։ Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը թուրքական լրատվամիջոցներին ասել է, որ այս երկու գործընթացներն ընթանում են զուգահեռաբար։ Նրա խոսքով՝ սահմանը կբացվի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Մինչ այդ, Մամեդովի պնդմամբ, Հայաստանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հանրաքվեի միջոցով … Read more

Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի կողմից իրականացվող հետհակամարտային վերականգնողական աշխատանքները տարածաշրջանում խաղաղության հաստատման ռազմավարության անբաժանելի մասն են: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Երևանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած կարգավորման գործընթացը տարածաշրջանային ինտեգրման և փոխշահավետ համագործակցության անհրաժեշտ պայման է: Ըստ նրա՝ այս գործընթացը ամուր … Read more

Չենք պատրաստվում որևէ ապահարզանի. Միրզոյանը՝ ՌԴ նախագահին

Մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ մեր գործընկերոջ հետ մեր հարաբերություններում, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին։ «Մեր քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ չի ճանաչում՝ պատմության ընթացքում։ Մենք չենք պատրաստվում նաև այդպիսի հակամարտ, ավելի տեղին կլինի ասել՝ լարվածություն մտցնել ՌԴ-ՀՀ հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որ կապված են բազմաթիվ կապերով, … Read more

«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը։ Մասնավորապես՝ պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Խմբի անդամները, բացահայտումից խուսափելու և իրենց գործողությունների հետագծելիությունը … Read more

Հանրությանը պետք է համախմբել, ոչ թե խորացնել հակասություններն ու մարդկանց հիասթափությունը. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումների հերթական ուղղությունը Սյունիքի մարզն էր։ «Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ։ Մարդիկ խոսում են իրենց առօրյա խնդիրների, մտահոգությունների ու սպասումների մասին։ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմքում հենց այդ խնդիրների լուծումն է՝ սոցիալական արդարության ապահովումը, մարդկանց կենսամակարդակի բարձրացումն ու արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծումը։ Մենք համոզված ենք, … Read more

ՌԻԱ Նովոստին «թերթոն» չէ, պետական գործակալություն է. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «2018 թ․ հունիսի 1-ին Արայիկ  Հարությունյանը Արցախի պետական նախարարի պաշտոնից հրաժարական է տվել։ Այդ օրերին մի  խումբ երիտասարդներ փակել են Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտան և պահանջել գլխավոր դատախազի, Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «հեղափոխությունը չպետք է … Read more

Ռուսաստանում մեկնարկել են միջուկային զորավարժություններ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ մայիսի 19-ից 21-ը երկրում կանցկացվեն միջուկային ուժերի պատրաստման և կիրառման լայնամասշտաբ զորավարժություններ՝ «ագրեսիայի սպառնալիքի պայմանների դեպքում»։ Մանևրների շրջանակում մարտական պատրաստության են բերվում միջուկային ուժերի մի շարք զորամասեր, և նախատեսվում են բալիստիկ ու թևավոր հրթիռների արձակումներ ՌԴ տարածքում գտնվող պոլիգոնների ուղղությամբ։ Ռազմական այս հզոր գործողությանը ներգրավված է ավելի քան 64 հազար զինծառայող … Read more

Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. Մամեդով

Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը թուրքական հեղինակավոր «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը և հերքել այն պնդումները, թե Բաքուն վետո է դրել այդ գործընթացի վրա։ Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան վարում են փոխհամաձայնեցված քաղաքականություն, և Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար։ Մամեդովը հայտարարել է, որ հունիսի 7-ին Հայաստանում … Read more

Ուզում եմ՝ մայիսի 28-ին ժամանակ գտնեք ու գաք Հանրապետության հրապարակ. վարչապետ

Ուզում եմ՝ մայիսի 28-ին ժամանակ գտնեք ու գաք Հանրապետության հրապարակ. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը շարունակելով Լոռիում, դրա ընթացքում ասել է, որ խաղաղության մասին խոսելով՝ չենք մոռանում բանակի բարեփոխումների մասին: «Եթե ուժեղ բանակ չունենանք, դա կարող է գայթակղիչ լինի, որ մեկը՝ իրանք ի վիճակի չեն դիմադրության և հետևաբար պետք է ագրեսիայի … Read more

Արթուր Օսիպյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է

ԼՂ քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ ոստիկանությունից։ Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցուցադրել էր Օսիպյանի գրառումը, որը նա արել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալուց առաջ. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք, բռնցնեմ, բմբուլները հանեմ օդ»։