Իմ որդին պատերազմ անցած է, Վազգենի մասին է խոսքը, պատահական չէ այդ անունը, որ դրել եմ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ_ական Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով իր որդուն վարժական հավաքի կանչելու մասին տեղեկատվությանը։
«Ինքը 44-օրյա պատերազմին մինչև վերջ օրը մասնակցած հայորդի է։ Հիմա ես հպարտանում եմ, պատերազմ անցած տղան չի կարող խուսափել վարժական հավաքից, բայց առաջարկից հետո գնում է բուժզննություն։ Դրանից ամիսներ առաջ իմ տղան շատ ծանր վիրահատություն է տարել ուսահոդի, շատ ծանր։
Երբ հաջորդ առաջարկը լինի՝ պաշտպանական գերատեսչության, ինքը նորից կանցնի բուժզննություն, և եթե ամեն ինչ նորմալ լինի՝ անպայման կգնա այդ հավաքներին»,-ասաց Քոչարյանը։