Խուզարկություններ՝ Գագիկ Ծառուկյանի տանը Խուզարկություններ՝ Գագիկ Ծառուկյանի տանը

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը. հայտնել է նրա խոսնակ Իվետա Տոնոյանը։ ՀՀ Քննչական կոմիտեից էլ Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնակյան հաղորդագրությամբ»։

Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ. կհանդիպի Միշուստինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։

Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ»-ի գրեթե բոլոր ընկերություններում, տնօրենների բնակարաններում

«Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում»,- այս մասին հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։  Ավելի վաղ նա հայտնել էր, որ խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը։ 

«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները «Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ վերցնելու են պատգամավորական մանդատները։ «Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքն անհրաժեշտ է համարում ներկայացնել իր դիրքորոշումը պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ։Մենք վերահաստատում ենք մեր գնահատականը. ՍԴ որոշումը չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը։ Վերարտադրված վարչախումբը զուրկ է լեգիտիմությունից։ Անհրաժեշտ է հստակ արձանագրել. մենք վիճարկում … Read more

«Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները։ Այս մասին այսօր հայտարարել է «Ուժեղ Հայաստան»–ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ «Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ կտեսնենք փոփոխության հնարավորություն, և այսպիսով մենք եկանք մի հայտարարի, որ ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է և ներկայացվածությունն է ԱԺ–ում, որը վաղը կաջակցի նաև փողոցային պայքարին»,– ասել է նա։

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ։ «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու մեր պետության Մայր օրենքը, որն արդեն երեք տասնամյակ Հայաստանի պետականության, իրավական համակարգի և հանրային կյանքի կազմակերպման անկյունաքարն է։ Սահմանադրությունը ամրագրում է ոչ միայն պետական իշխանության կազմակերպման սկզբունքները, այլև … Read more

Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր՝ հուլիսի 5–ին, նշում ենք Սահմանադրության օրը։ Սահմանադրության առանցքային նշանակությունը ոչ միայն երկրում իրավակարգի, սահմանադրական կարգի հաստատումն է, այլեւ այդ կարգի ծագումնաբանության, օրգանական կապի ապահովումը պետության հիմնադիրի, ինքնիշխանի, այսինքն` ժողովրդի հետ։ Սահմանադրությունը երկրում մարդկանց ապրելու կանոններ է սահմանում եւ … Read more

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սահմանադրական դատարանի հրապարակած որոշմանը․ «Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրություններրի վերաբերյալ որոշումը: Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս»,-գրել է նա:

ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը

Սահմանադրական դատարանը հրապարակեց 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ որոշումը։ Ըստ այդ, ԿԸՀ՝  հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը թողեց ուժի մեջ, այսպիսով մերժելով հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումները։  Հիշեցնենք, … Read more

Խասյաթ ունի ծիրանը՝ մի տարի բերք է տալիս, մի տարի լավ չի տալիս. Փաշինյանը` արարատցիներին

«Ծիրանի հետ կապված ի՞նչ կարող եք ասել»,-  Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց արարատցիների հետ հանդիպմանը։  Նշեցին, որ բերքը շատ քիչ էր, իրացում եղել է։ Փաշինյանն էլ նշեց. «Ես մի քիչ չեմ հասկանում, բայց խասյաթ ունի ծիրանը՝ մի տարի բերք է տալիս, մի տարի լավ չի տալիս»։  Արարատցիներն ասացին, որ եղանակն էր պատճառը, «անձրև եկավ, գիշերը սառեց»։