Հուսով եմ՝ այսօր կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր. Փաշինյանը՝ Միշուստինին

Եկատերինբուգում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միքայիլ Միշուստինի ընդլայնված կազմով հանդիպումը։ «Վերջին շրջանում ի հայտ են եկել խնդրահարույց հարցեր, հույս ունեմ, կքննարկենք ու կլուծենք դրանք։ Թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ»,- շեշտել է Փաշինյանը։ Վարչապետը նշել է, որ իհարկե Հայաստանը հետքրքրված է ԵԱՏՄ-ի … Read more

Հայաստանը հուսալի գործընկեր է բարձր տեխնոլոգիաների ոլորտում. վարչապետ

Հայաստանը վերջին տարիներին արդյունաբերության ոլորտում կայուն աճ է գրանցել և միջազգային ներդրումների շնորհիվ ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ընթացող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով նիստում։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ … Read more

Ռեժիմը հստակ գնում է իր և իր արտաքին գործընկերների նախանշած գծով. Շարմազանով

«Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են։ Պետք չէ անակնկալի գալ, երբ ընտրություններին զուգահեռ ու ընտրություններից հետո ռեժիմն անցնում է ռեպրեսիաների նոր փուլի»,- նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Ըստ նրա, ռեժիմին ու նրա արտաքին գործընկերներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է կառավարվող քաղաքական դաշտ՝ … Read more

Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում․ Փաշինյան

ՀՀ-ն հուսալի գործընկեր է, Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում։ Այս մասին  հայտարարել է Փաշինյանը Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ-2026» -ի լիագումար նիստում։ «2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4,7 տոկոս, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսներին՝ 13 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մշակող արդյունաբերությունը վերջին 9 տարիների ընթացքում աճել … Read more

Կարեն Գրիգորյանը՝ Պակիստանում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը՝ Պակիստանում ՀՀ դեսպան

Հայաստանը Պակիստանում դեսպան ունի. նախագահի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Կարեն Գրիգորյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պակիստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի … Read more

Քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ու լոգիստիկ հնարավորություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:

Իշխանությունը փորձում է ընդհանրապես չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին․ Արման Աբովյան

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում կատաղի ճնշումների են ենթարկվում ընդդիմադիրները, և ամենակատաղի ճնշումն ուղղված է դեպի Գագիկ Ծառուկյանը։ Հարց տանք մեզ՝ ինչի՞ համար, ինչի՞ համար է սա արվում։ Մենք կարող ենք երկար տարբեր բաներ խոսել, բայց սա, իրականում, գիտե՛ք, ֆաշիզմի ուղղակի դրսևորում է, երբ իշխանությունը փորձում է ոչ թե լռեցնել, այլ ընդհանրապես չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին»,- այս մասին … Read more

Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության երկարաձգմանը ձգտում է «միջազգային պատերազմի կուսակցությունը»՝ մեղադրելով Եվրամիությանը ռազմականացման քաղաքականություն վարելու մեջ։ Բելառուսական «ԲելՏԱ» պետական գործակալության փոխանցմամբ՝ Լուկաշենկոն քննադատել է Արևմուտքի գործողությունները։ «Լիակատար կեղծավորությամբ հայտարարելով խաղաղությանը հավատարիմ մնալու մասին՝ Եվրոպական միությունը բացահայտ կուրս է վերցրել դեպի ռազմականացում։ Միլիարդներ են ծախսվում հարձակողական սպառազինությունների ձեռքբերման վրա»,- ասել է նա։ Միաժամանակ, … Read more

Արարատի տիրապետմանն է վերադարձվել ևս 1 հողատարածք

Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, Արարատ քաղաքի Այգի 1/1 հասցեում գտնվող՝ 0.0591 հա մակերեսով հողամասը 2008 թվականի ապրիլի 2-ին կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացրել է ֆիզիկական անձի: Վերջինս կառուցապատման իրավունքը նվիրատվության պայմանագրի հիման վրա … Read more

Մեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե դա «զենք է», մյուսը՝ թե «պայքարի միջոց», էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մանդատները վերցնելու որոշման մասին ընդդիմության հայտարարություններին: «Շատ «շուստրի» եք է))) Մեկը մանդատ վերցնելն արդարացնում է նրանով, թե դա «զենք է», մյուսը՝ թե «պայքարի միջոց»։ Ու այստեղ արդեն հարց է առաջանում՝ էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք։ Այժմ արդեն ակնհայտ է, որ ձեզանից … Read more