Հուսով եմ՝ այսօր կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր. Փաշինյանը՝ Միշուստինին

Եկատերինբուգում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միքայիլ Միշուստինի ընդլայնված կազմով հանդիպումը։

«Վերջին շրջանում ի հայտ են եկել խնդրահարույց հարցեր, հույս ունեմ, կքննարկենք ու կլուծենք դրանք։ Թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ»,- շեշտել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ իհարկե Հայաստանը հետքրքրված է ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությամբ և կառույցում և ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված մեխանիզմների նախատեսվածի համաձայն գործելու ապահովմամբ։

«Ես կարծում եմ, որ սա ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից է բխում»,–ասել է վարչապետը։

Ըստ վարչապետի՝ Հայաստանը հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերն ու նրբությունները։

«Հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մենք կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր»,–ընդգծել է նա։

Leave a comment