ՀՀ-ն հուսալի գործընկեր է, Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում։ Այս մասին հայտարարել է Փաշինյանը Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ-2026» -ի լիագումար նիստում։
«2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4,7 տոկոս, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսներին՝ 13 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մշակող արդյունաբերությունը վերջին 9 տարիների ընթացքում աճել է 2 անգամ»,-ասել է Փաշինյանը։