Գլnւխ կտրnղ թշնшմnւն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է. Աբրահամյան

«Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա ընդգծել է, որ Ապրիլյան մարտական գործողություններից, 44-օրյա պատերազմից, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից մինչև 2023 թվականի Տեղ-Կոռնիձոր ուղղությամբ առաջխաղացումը՝ ադրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն … Read more

Իշխան Սաղաթելյանի բնակարանում կատարվում են քննչական գործողություններ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանում քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։

Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի

Վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, գրում է «Փաստինֆո»-ն։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ վիճարկելով ԿԸՀ հունիսի 17-ի որոշումը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության մասին։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել … Read more

ՀՀ-ում հարձակման թիրախն այն անհատն է և ուժը, որը հանդես է գալիս ներքին համերաշխության գաղափարներով․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի կարևոր նկատառում. Նախընտրական փուլում, երբ բոլորը բոլորին խոստանում էին բռնել, կախել, վենդետաների ենթարկել, նստեցնել, նույնիսկ նկարագրում էին, թե ում բանտախուցը ինչպիսին պետք է լինի, միայն Ծառուկյանն էր, ով խոսում էր ներքին համերաշխության և վենդետաների անթույլատրելիության։ Խոսում էր ազգային կոնսոլիդացիայի սկզբունքային դիրքերից։ Ու հենց նա դարձավ ամենակոշտ հարձակման … Read more

Ռուսաստանը և ԵԱՏՄ նրա գործընկերները ցանկանում են, որ Հայաստանը որոշում կայացնի միության և ԵՄ-ի միջև. Զախարովա

Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵԱՏՄ-ին իր անդամակցության և ԵՄ-ի միջև։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը, ինչպես ԵԱՏՄ մյուս երեք երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, ցանկանում է, որ այս հարցում հնարավորինս շուտ պարզություն լինի», -ասել է … Read more

Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից

Ռուսական անօդաչու թռչող սարքերը Սև ծովում հարձակվել են Օդեսայի նավահանգիստներ ուղևորվող երեք առևտրային նավի վրա: Ամենաշատը վնասվել է Պանամայի դրոշի ներքո նավարկող Victress թուրքական սեփականության բեռնատար նավը: Հարվածից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել, զոհվել է անձնակազմի մեկ անդամ՝ Եգիպտոսի քաղաքացի: Մյուս ութը՝ Թուրքիայի, Հնդկաստանի և Եգիպտոսի քաղաքացիները, փրկվել են: Օդեսայի մարզի իշխանությունների տվյալներով՝ հարձակման … Read more

Իրանի հետ բանակցությունները շատ հաջող են անցել, զգալի առաջընթաց է գրանցվել․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ն և Իրանը զգալի առաջընթաց են գրանցել Բյուրգենշտոկի բանակցություններում, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։ «Երեկ շատ, շատ լավ օր էր։ Մենք շատ լավ առաջընթաց գրանցեցինք», – ասել է նա մամուլի ասուլիսում՝ նշելով, որ Իրանի ղեկավարությունը համաձայնել է կրկին հրավիրել ԱԷՄԳ-ի տեսուչներին իր միջուկային օբյեկտներ։ «Իրանցիները համաձայնել են կրկին հրավիրել ԱԷՄԳ-ի տեսուչներին իրենց … Read more

Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը

Գյումրիից Մոսկվա թռչող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում, քանի որ խցիկի հերմետիկության խախտման մասին ազդանշանային համակարգը սխալմամբ գործարկվել է։ Այս մասին հաղորդել է ՌԴ Քննչական կոմիտեն։ Ռուսական «Ինտերֆաքս»-ն էլ գրում է, որ օդանավում եղել է 186 մարդ. նրանց կտեղափոխեն մեկ այլ ինքնաթիռ և կուղևորեն Մոսկվա։

Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 0,0622 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 759 հազար դրամ:

Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 19 տոննա ելակ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հունիսի 19-21-ը արտահանվել է. ծիրան – 371 տոննա կեռաս – 154 տոննա ելակ – 19 տոննա պղպեղ – 144 տոննա լոլիկ – 76 տոննա ծաղիկ – 390 հազար հատ և 7 տոննա։