Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի

Եվրոպան պատուհասած աննախադեպ շոգի հետևանքով Ֆրանսիայում արդեն գրանցվել է 18 մահվան դեպք, այդ թվում՝ երկու երեխա, որոնք մահացել են շոգից տաքացած ավտոմեքենայում։ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ջերմաստիճանը գերազանցել է 41 աստիճանը՝ գրանցելով պատմական ռեկորդներ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, օդերևութաբանները նշում են, որ այս երևույթը պայմանավորված է Սահարայից եկող տաք օդային զանգվածներով և կլիմայական փոփոխություններով։ Իրավիճակը … Read more

Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Բրյուսելում կայացած ԵՄ-Մոլդովա երկրորդ գագաթնաժողովում կոչ է արել եվրոպական կառույցներին արագացնել երկրի անդամակցության գործընթացը՝ օգտագործելով առկա «հնարավորությունների պատուհանը»։ Սանդուն վստահեցրել է, որ Քիշնևը պատրաստ է անհապաղ բացել բանակցությունների մնացած բոլոր կլաստերները և շեշտել է, որ անդամակցությունը պետք է հիմնված լինի բացառապես երկրի ձեռքբերումների և բարեփոխումների արագության վրա։ «Մենք պատրաստ ենք անմիջապես … Read more

Բացառիկ դեպք է, երբ ոչ թե իշխանությունները, այլ ընդդիմությունն է ընտրակեղծարարությամբ զբաղվել․ Տիգրան Ավինյան

«Այս ընտրությունները խախտումների չափով բացառիկ էին։ Վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմության ներկայացուցիչները փորձեցին ընտրակաշառքով, ընտրակեղծարարությամբ, մարդկանց ուղղորդելով ու վախեցնելով քվեներ ստանալ»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ չբացառելով, որ որոշ չափով նրանց դա հաջողվել է։ Նրա խոսքով՝ «Սա բացառիկ դեպք է, երբ որևէ երկրում ոչ թե իշխանությունները, այլ ընդդիմությունն է փորձում ընտրակեղծարարությամբ զբաղվել, … Read more

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյանը

«Նարեկ Կարենիչ, մտել ես արդարաանալու շրջապտույտի մեջ»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանը անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին՝ նշելով, որ սկզբից բացատրելու և արդարանալու է, թե ինչու են մանդատները վերցնելու։ «Իսկ դուք մանդատները միանշանակ վերցնելու եք, արդեն բաժանել եք պաշտոնները, թե ով է լինելու փոխնախագահի և հանձնաժողովների թեկնածուն, խմբակցության ղեկավարը, հիմա էլ այն … Read more

Դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության․ Իշխան Սաղաթելյան

«Այս պահին քրեական գործ է հարուցված, դեռ կարգավիճակ չունեմ, բայց կարծում եմ՝ կունենամ. կանչել են հարցաքննության։ Բոլոր հնարավոր միջոցներով մեր իրավունքները պաշտպանելու ենք»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանը, ում տանն ու ավտոմեքենայում այսօր առավոտյան խուզարկումներ են իրականացվել։ «Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք. այս մեթոդներով իրենք հաջողության չեն հասնելու»,- նշեց Սաղաթելյանը։

Ընդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. Գալջյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նիստում ասել է, որ անդրադարձել է տեղի ունեցած միջադեպին՝ նշելով. «Այն, ինչ տեղի ունեցավ, դա այն է, ինչի մասին իրենք խոսում են»։ «Ընդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն, այլ ինչ-որ խմբավորումներ են, որոնք հանցավոր գործունեությամբ են զբաղվում, դա կլինի ընտրակաշառք, թե այլ գործունեություն»,- ասել է նա և … Read more

Երևանում ամբողջությամբ պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում հայտնել է, որ էլեկտրական ավտոբուսների գնումը պլանավորվում է, և այս պահի դրությամբ կառավարության ներդրումային կոմիտեի քննարկման հարցերից մեկը մեր օրակարգային էլեկտրական ավտոբուսների հարցն է։ «Եվ այստեղ ունենք երկու վերլուծություն և առաջարկություն․ նախկին 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուսների հարցն է, և ունենք մի նոր վերլուծություն, որն առաջարկում է գերակշիռ 18 … Read more

Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից

Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակը դիտարկում է որպես Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումների վրա հարձակվելու փորձ, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք տեսնում ենք կանոնների վրա հիմնված կարգի կողմնակիցների կողմից անընդհատ փորձեր հարձակվելու այն ինտեգրացիոն միավորումների վրա, որոնցում մեր երկիրն անմիջականորեն մասնակցում է։ Միևնույն ժամանակ, նրանք առաջ են մղում այն ​​պատրանքային գաղափարը, որ դարեր … Read more

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս

Եվրոպական միությունը պաշտոնապես ստացել է հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը, ինչն ազդարարում է եվրոպական շուկայում հայկական արտադրանքի հնարավորությունների ընդլայնման նոր փուլը։ Այս մասին հայտնել է Մարթա Կոսը՝ ընդգծելով, որ ծիրանը Եվրամիության հետ համագործակցության խորհրդանշական կամուրջ է։ «Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն։ Շնորհակալություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի … Read more

Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա։ «Դեռ ոչ։ Ոչ», – լրագրողներին ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք որևէ հստակություն կա այն մասին, թե երբ է վարչապետ Փաշինյանը այցելելու Մոսկվա։