Երևանում ամբողջությամբ պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում հայտնել է, որ էլեկտրական ավտոբուսների գնումը պլանավորվում է, և այս պահի դրությամբ կառավարության ներդրումային կոմիտեի քննարկման հարցերից մեկը մեր օրակարգային էլեկտրական ավտոբուսների հարցն է։

«Եվ այստեղ ունենք երկու վերլուծություն և առաջարկություն․ նախկին 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուսների հարցն է, և ունենք մի նոր վերլուծություն, որն առաջարկում է գերակշիռ 18 մետրանոցների փոխարեն գնել 12 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանի ռազմավարությունն այն է, որ Երևանում ամբողջությամբ անցում կատարվի էլեկտրական հանրային տրանսպորտի։

Leave a comment