Գյումրիից Մոսկվա թռչող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում, քանի որ խցիկի հերմետիկության խախտման մասին ազդանշանային համակարգը սխալմամբ գործարկվել է։ Այս մասին հաղորդել է ՌԴ Քննչական կոմիտեն։
Ռուսական «Ինտերֆաքս»-ն էլ գրում է, որ օդանավում եղել է 186 մարդ. նրանց կտեղափոխեն մեկ այլ ինքնաթիռ և կուղևորեն Մոսկվա։