Դե արի ապացուցի, որ ընդդիմադիր դաշտը մենք չենք ձևավորում. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ՀՀ -ում. Ում գործ չտվեցինք, դարձավ ընդդիմադիր:Ում գործից հանեցինք, դարձավ ընդդիմադիր:Ով մեր սկզբունքներին ուրացավ, հրաժարվեցինք, դարձավ ընդդիմադիր:Ով օրենք խախտեց, քրեական գործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր: Դե, արի հիմա ու ապացուցի, որ ընդդիմադիր դաշտը մենք չենք ձևավորում»։

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատավարությունը մեկնարկել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մեկնարկել է Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատավարության հիմնական փուլը։ Այս գործով մեղադրյալի աթոռին է երկու հոգի՝ 20-ամյա Գևորգ Հարությունյանը, որ մեղադրվում է սպանելու մեջ, և 31-ամյա Նարեկ Օհանյանը, որն էլ մեղադրվում է սպանությունը պատվիրելու մեջ։ Հիշեցնենք՝ Վալոդյա Գրիգորյանը սպանվել էր 2025թ. սեպտեմբերի 24-ին, իր տան մոտ։

Վարչապետը մասնակցում է Միջուկային էներգիայի գագաթնաժողովին

Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։

Սերժ Սարգսյանի եղբայրը կկալանավորվի Սերժ Սարգսյանի եղբայրը կկալանավորվի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել. Radar Armenia-ն տեղեկացավ Հակառուպցիոն կոմիտեից։ «Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղսագրվել է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարել, մասնավորապես՝ 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Սերժ Ազատի Սարգսյանի եղբայրը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված վերջինս 2001-2018 … Read more

ՆԱՏՕ-ն ամրապնդում է Թուրքիայի հարավային թևը՝ տեղակայելով Patriot համակարգեր

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մալաթիա նահանգում Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին։ Հաաղորդագրության մեջ ասվում է, որ տարածաշրջանի հրթիռային պաշտպանության ամրապնդումը դաշինքի կոլեկտիվ անվտանգության համակարգի նախատեսված ընդլայնման մաս է կազմում։ Նախարարության պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվում է, որ Անկարան սերտ համակարգում է ՆԱՏՕ-ի և հիմնական դաշնակիցների հետ։ Տեղակայման հիմնական նպատակը ներկայիս սպառնալիքների մոնիթորինգն ու տարածաշրջանում … Read more

Իրանի նոր առաջնորդի ընտրությունը կարող է նպաստել տարածաշրջանային խաղաղությանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը որպես Իրանի գերագույն առաջնորդ կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը։ Այս մասին նա հայտարարել է իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում։ «Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը որպես Իրանի նոր կրոնական առաջնորդ կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը», – զրույցից հետո հայտնել է Թուրքիայի նախագահի … Read more

Եթե Թեհրանը կանգնեցնի նավթի մատակարարումը, 20 անգամ ավելի ուժեղ կհարվածենք. Թրամփ

ԱՄՆ-ն Իրանին 20 անգամ ավելի ուժեղ կհարվածի, եթե Թեհրանը կանգնեցնի նավթի մատակարարումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Truth սոցցանցի իր էջում։ «Եթե ​​Իրանը փորձի կանգնեցնել նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, ԱՄՆ-ն 20 անգամ ավելի ուժեղ հարված կհասցնի։ Կոչնչացնենք ամենահեշտ թիրախները, որոնք գործնականում անհնար կդարձնեն Իրանի վերականգնումը որպես ազգ։ Բայց ես հույս … Read more

«Անկարային պետք է Իրանի թուլացումը, բայց ոչ պարտությունը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի զգուշավորությունը Իրանի դեմ գործողություններում շատ հասկանալի է։ Անկարային պետք է Իրանի թուլացումը, բայց ոչ պարտությունը։Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը Մերձավոր Արևելքի խաղից դուրս գա, ապա դերակատարային պայքարում Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու։ Թուրքիայի քաղաքականությունն այս փուլում կառուցվում է այն բանի վրա, … Read more

Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ կազմակերպված հեռավար հանդիպմանը, որի ընթացքում տարածաշրջանի մի շարք երկրների ղեկավարներ քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային լարվածության նվազեցման հնարավոր ուղիները։ Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի և հանգուցալուծման հնարավորությունների … Read more

Բա էդ «ոչ քաղաքական» Բալասանյանը ՊՊԾ գնդի գրավման օրերին ու՞մ անունից էր Սասնա ծռերի հետ բանակցում. Աթանեսյան

ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը գրել է. Վիտալի Բալասանյանը 1991թ. ընտրվել է ԼՂՀ ԳԽ, 2005 եւ 2010թվականներին՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր: 2012թ. նախագահական ընտրություններում եղել է Բակո Սահակյանի մրցակիցը եւ ստացել ընտրողների 32,5 տոկոսի քվեն: 2007-2010թ.թ. եղել է Բակո Սահակյանի խորհրդականը: 2017-2020 թվականներին զբաղեցրել է ԱԽ քարտուղարի պաշտոնը, մասնակցել է նախագահական ընտրություններին: Քառասունչորսօրյա պատերազմից … Read more